Իրանում ձերբակալել են երկրի բանկերից խաբեությամբ միլիոնավոր դոլարներ հափշտակած հանցավորման խմբավորման անդամների

Իրանում ձերբակալել են երկրի բանկերից խաբեությամբ միլիոնավոր դոլարներ հափշտակած հանցավորման խմբավորման անդամների

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետախուզության և անվտանգության նախարարությունը հայտարարել է խոշոր հանցավոր ցանցի 17 ներկայացուցիչների ձերբակալելու մասին, ովքեր խաբեության միջոցով երկրի բանկերից հափշտակել են միլիոնավոր եվրոներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, կասկածյալներին ձերբակալելու գործողությունը իրականացվել է Իրանի 6 նահանգներում:

Հանցավոր խմբավորման անդամները, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, ներկայացել են որպես արտահանողներ և պետական սուբսիդավորման ծրագրերի շրջանակներում ստացել են արտարժույթ: Դրանից հետո նրանք այդ միջոցները տեղափոխել են անձնական հաշիվներին և ահռելի շահույթ են ստացել՝ արտարժույթն ազատ շուկայում վաճառելու եղանակով:

Նշվում է, որ իշխանություններին հաջողվել է 87 կեղծ ընկերություն բացահայտել: Գործողության ընթացքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր և կնիքներ: Անվտանգության ուժերին հաջողվել է կանխել 300 միլիոն եվրո գումարի փոխանցում, որը հանցավոր խմբավորման կողմից ձեռք է բերվել պետական սուբսիդիաների շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում