AM | RU
USD
EUR
RUB

Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման վերաբերյալ որոշումը պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան

 

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի տարածած հաղորդագրությունը, վճռաբեկ բողոքը բաղկացած է 107 էջից:

«Բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտած դիրքորոշումների հետ և մարդու իրավունքների և ազատությունների (արդար դատաքննության) հիմնարար խախտում, ներառյալ, անմեղության կանխավարկածի, գործը օրինական դատարանի կողմից քննության, ինչպես նաև պատճառաբանված որոշում ստանալու իրավունքները և որոշ այլ իրավունքների խախտումը:

Նաև բարձրացվել են որոշ հարցեր, որոնց մասով անհրաժեշտ է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը իրավունքի զարգացման համար:

Նշենք նաև, որ պաշտպանական թիմն առաջիկայում պատրաստվում է այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդություն ներկայացնել դատարան...

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ Արա Զոհրաբյան. Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն Բողոքի ակցիա՝ Ռոբերտ Քոչարյանի վճռի հրապարակումից առաջ. ՈՒՂԻՂ Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանի և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես շանտաժային. Կարեն Բեքարյան Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի ասուլիսը Ադրբեջանը վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է Հարցում. թուրք աղջիկները չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ Արշավիր Ղարամյան. Վաղը ուշ է լինելու «Ժամանակ». Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենը ի՞նչ է ստիպել ծնողներին «Հրապարակ». Կառավարման համակարգում «փշերի» վրա են «Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետը կրկին սկանդալի մեջ է հայտնվել «Փաստ». Կոտայքի մարզպետի եղբայրը քաղաքացու է ծեծի ենթարկում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 18 Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում «Տիգրանակերտ»-ում տեղի է ունեցել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն Չավուշօղլու. «Հենց Ռուսաստանը պատրաստ լինի S-400-ները մատակարարել, մենք կվերցնենք դրանք» Փաշինյանը՝ Բակո Սահակյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքի մասին Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում Երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին Օրհնած խաչեր կբաժանվեն Փաշինյանը խոստանում է չդանդաղեցնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները Դատարանը Վաչագան Ղազարյանի օգտին որոշում է կայացրել Քոչարյանի փաստաբաններն ասուլիսի տեսանյութեր հրապարակեցին Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan