AM | RU
USD
EUR
RUB

Մշակույթի նախարարության հնարավոր կրճատումը լրջագույն խնդիրներ կառաջացնի. հուշարձանագետ

 

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ մշակույթի նախարարության հնարավոր օպտիմալացմանը և շեշտեց, որ նախարարությունը երկրի ողնաշարը պահող կառույց է, և դրա կրճատումը լրջագույն խնդիր է: «Հույս ունեմ, որ բանականությունը պետք է հաղթանակի, և այդ կառույցը պետք է հզորանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով` անկախ պետականության օրոք ցանկացած փոփոխություն պետք է մեկ նպատակ ունենա` ավելի հզորացնել կադրային կառույցները:

«Մենք շրջապատված ենք այնպիսի պետություններով, որոնցից միայն մեկի հետ ենք բարիդրացիական հարաբերությունների մեջ: Իրապես մեր երեք հարևանների հետ էլ մշակութային դաշտում խնդիրներ ունենք: Երկուսը` Ադրբեջանն ու Թուրքիան տասնամյակներ շարունակ բացահայտ վանդալային գործողություններով են զբաղված պետական մակարդակով և բանակի ուժի գործադրմամբ»,-ասաց նա:

Կարապետյանի խոսքով` Խորհրդային Միությունում հուշարձաների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունը նախարարների խորհրդին առընթեր կառույց էր և բարձր կարգավիճակ ուներ, և դա այն ժամանակ, երբ անկախ պետականություն չունեինք:

«1991 թվականին դարձանք անկախ, բայց հանկարծ երկրի ողնաշարը պահող կառույցն իջեցվեց գործակալության մակարդակի. սա անտրամաբանական է: Այս անդեմ վիճակը մեզ վնասում է: Հույս ունեմ, որ մեր ողնաշարը կշտկվի»,-եզրափակեց Կարապետյանը:

Լրահոս
Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից Հայաստանում զինծառայող է մահացել Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը «Ժամանակ». Անվճար երթուղի կստեղծվի՝ Զվարթնոց-Թբիլիսի «Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին «Ժամանակ». Գործարարները շարունակում են հիմնավորել «ՀԿԵ»-ի կոռումպացված գործունեությունը «Հրապարակ». Նոր իշխանությունների թիմը բազում կապեր ունի նախկինների հետ «Փաստ». Նախատեսվում է գույքահարկը զգալիորեն բարձրացնել «Հրապարակ». Ի՞նչ է կառուցվելու «կուկուռուզնիկի» փոխարեն «Հրապարակ». Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 26 Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում» Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Դատական նիստին Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է Թուրքիան տանկեր է կուտակում սիրիական սահմանին Ուկրաինացի և վրացի պատգամավորները վիճարկեցին ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության մանդատների հաստատումը Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց անվասայլակով Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողություն Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan