Գերմանիայի խորհրդարանը Թուրքիայի ներխուժումը Սիրիա համարում է օկուպացիա

Գերմանիայի խորհրդարանը Թուրքիայի ներխուժումը Սիրիա համարում է օկուպացիա

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի Կանաչների կուսակցությունը զեկույց է կազմել, որում Սիրիայի Աֆրինի, Ազեզի, Էլ Բաբի և Ջերաբլուսի շրջաններում թուրքական ԶՈՒ իրականացրած գործողությունները և նրանց կողմից այդ տարածքներում իրականացվող վերահսկողությունը որակվել է որպես ռազմական օկուպացիա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ն:

Կուսակցության նախագահ Սելիմ Դաղդելենը Գերմանիայի իշխանություններին քննադատել է Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ կողմից իրականացվող գործողությունները չդատապարտելու և դրանց միջազգային իրավունքի հստակ գնահատական չտալու համար:

«Իսկական սկանդալ է, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ուժերի կողմից Սիրիայի որոշ շրջանների օկուպացիան չի որակվում որպես միջազգային իրավունքի խախտում»,– հայտարարել է Կանաչների կուսակցության նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում