ՌԴ-ն իրենից կախված ամեն ինչ կանի ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելու համար. Մարիա Զախարովա

ՌԴ-ն իրենից կախված ամեն ինչ կանի ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելու համար. Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 26-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ՌԴ-ն գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման տենդենցները, հնարավորությունները 2019թ.:

«Մենք ժամկետային շրջանակներ չենք դնում: Եթե խոսենք ժամանակի մասին, իհարկե, մենք միշտ կողմ ենք հանդես եկել հակամարտության շուտափույթ կարգավորմանը և դրան ուղղված բոլոր քայլերին: Սակայն հստակ ժամկետների մասին ես չեմ խոսի, պատմությունը երկար է, հակամարտությունը, ցավոք, ձգձգված է, բայց ռուսական կողմը՝ որպես Մինսկի խմբում համանախագահող երկիր, որպես երկիր, որը ընդհանուր անցյալ և պատմություն ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, կանի անհրաժեշտ ամեն բան դրա համար»,- ասել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում