Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Ռուսաստան

Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղարը:

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը Ռուսաստան կժամանի դեկտեմբերի 29-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում