Պորոշենկոն բանակցություններ է վարել Էրդողանի հետ

Պորոշենկոն բանակցություններ է վարել Էրդողանի հետ

ԵՐԵՎԱՆ, 05 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ստամբուլում հանդիպում է ունեցել թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ։ «Ռիա ռու»-ն գրում է, որ նրանք քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները և Ռուսաստանում դատապարտված ուկրաինացիների ազատման խնդիրները:

«Բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները, համագործակցությունը միջազգային ասպարեզում և ազատ առևտրի գոտու վերաբերյալ երկկողմ համաձայնագրի կնքման հեռանկարները», – ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Էրդողանին Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանն աջակցելու համար:

Պորոշենկոն հունվարի 5-6-ը Թուրքիայում է գտնվելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում