AM | RU
USD
EUR
RUB

Պատերազմ. լրջանալու ժամանակը

 

ԵՐԵՎԱՆ, 07 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookՀայոց հասարակաց բնագավառն ու վերջինիս միկրոպատկեր «Ֆեյսբուքն» աստիճանաբար հիշեցնում են Վանի քաղաքային միջավայրը 1900-1910-ական թվականներին։ Վանում այդ տարիներին քննարկում էին ազատ սիրո հարցը։ Ինքնին դա եվրոպական տիպի քաղաքի համար օրինաչափ զարգացման հանգրվան է, ուստի խնդիրը բուն հարցը չէ, այլ վերջինիս խիստ անհամապատասխանությունն այդ ժամանակ արևմտյան, այդ թվում՝ Վանի հայության գլխին կախված օրհասական վտանգի հետ։ Պակաս նկարագրական չէ նաև Կիլիկյան Հայաստանի մայրամուտին ունիթորների և հակաունիթորների ներազգային պայքարը, որն իր բաժին ներդրումն ունեցավ այդ Փոքր Հայքի դիմադրական ներուժի փոշիացման գործում։

Ընկերնե՛ր, Ադրբեջանի դեմ պատերազմը շատ ավելի լուրջ ու վտանգավոր է, քան շատերդ, ըստ ամենայնի, պատկերացնում եք։ Եվ ժամանակային ու տարածական հատույթում դա բացարձակ ճշմարտություն է՝ սկսած 1994 թ․ մայիսի 12-ից մինչև 2019 թ․ հունվարի 7-ը, և սկսած Աշոցքից՝ վերջացրած Հորադիզով։ Սա շատ ավելի բարդ տրվող հաղթանակ ուզող պատերազմ է, քան նախորդը, և համապատասխան օրակարգային հարցերի շուրջ պահանջում է ոչ թե բնակչության մեծամասնության, այլ ԱՄԲՈ՛ՂՋ բնակչության համախմբումն ու մոբիլիզացիան։

Սա «Մարիո» չէ, այստեղ երկրորդ և երրորդ «կյանքեր» չկան։ Սա հայրենական պատերազմ է, որին պիտի մասնակցեն բոլորը՝ անկախ քաղաքական, հասարակական, կրոնամշակութային ու սեռագենդերային պատկանելությունից ու նախընտրություններից։ Հիշե՛ք, որ «գաղթելու տեղ չունենք, հայե՛ր, եթե … ըլներ, առաջինը ես կգաղթեմ, ես էլ եմ ուզում՝ ապրեմ», ինչպես 1992 թ․-ին զորքին ոգեշնչում էր Արաբոյի Մանվելը, և մի՛ մոռացեք, որ «եթէ չյաղթենք այս պատերազմի մէջ, … մեր պատմութիւնը … կրնայ վերջանալ․ հայոց պատմութեան վերջին էջը կրնանք դարձնել, եթէ կորսնցնենք այս …», ինչպես նախազգուշացնում էր Ավոն։

Եթե սովետական Կարմիր բանակի թիկունքում Մոսկվան էր, ապա մեր թիկունքում ոչ թե Ստեփանակերտն է, ոչ թե Բերձորն ու Երևանն են, այլ ամբողջ Հայաստանը։
Գործո՛վ զբաղվեք, ընկերնե՛ր, քանզի ժամանակը խորամանկ խաղացող է՝ մի հարցում մեկի կողմից է, մեկ այլ հարցում՝ մյուսի…

Էդգար ԷԼԲԱԿԵԱՆ

Լրահոս
«Ժողովուրդ»․ Հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ «Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ, թե ինչու է ողջ երկիրը 2-3 ամսով կրկին մտցնում ընտրական մսաղացի մեջ «Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից «Փաստ». Իսպանիայի Թագավորության դեսպանատունը Մոսկվայից Երևա՞ն կտեղափոխվի «Փաստ». Երբ սուպերվարչապետական «կոստյումն» իր հագին է, արդեն լավն է ու չխանգարող «Հրապարակ». «ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու «168 ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ «Հրապարակ». Իշխանությունը տագնապած է. պարզ հաշվարկ հանրաքվեից առաջ «Փաստ». Քարոզչական շոուի մեկնարկը փաստացի տրվեց «Մոնումենտի թեմայով» «Փաստ». Փաշինյանը «երկու քարի արանքում» է հայտնվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 22 Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում Ուշադրություն. ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են Ես չեմ պնդել, որ ձկնկիթ գնելու մեջ հանցակազմ կա, հակառակը, այդտեղ կա բարոյականության անկում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ն արձագանքել է Թուրքիայի Ռուսաստանի դեմ պայքարելու համար զենք տրամադրելու խնդրանքին Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին պաշտոն ստացավ Դրամահավաք՝ հանրաքվեի խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար Գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի օրոք որքա՞ն պարգևավճար է ստացել Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ․ Արմեն Աշոտյան ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ. Միհրան Պողոսյան Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողով Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր տարածքով անցնեն Սիրիա Facebook-ում Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ Ստեփանակերտի միջադեպը պետք է դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, նրանցից երկուսը մահացել են Ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը Հանրայինի եթերում Փաստաբաններ. Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները ԵՊՀ խորհրդի նիստ. Քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ Սահմանադրական հանրաքվեն նախադեպ է ստեղծում, որպեսզի ցանկացած հարց լուծվի անօրինական ճանապարհով. ԱԺՄ Իրաքը կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը Եղանակը զգալի կտաքանա Լուկաշենկոն խոսել է Պուտինից ստացած անսպասելի առաջարկի մասին Հերթական պաշտոնանկությունները ՊՆ-ում Փաշինյանի այդ խոսքերից անգամ Պետրոս Ղազարյանի ուղեղն է «կախել» Նիկոլ Փաշինյանը մասնակցում է տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը. ՈՒՂԻՂ Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է» Երևանում կբացվի Սլովակիայի դեսպանատունը, Հայաստան է այցելում Միրոսլավ Լայչակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan