Բոլթոնը Նեթանյահուին խոստացել է պաշտպանել Իսրայելին

Բոլթոնը Նեթանյահուին խոստացել է պաշտպանել Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Panoama.am: Երուսաղեմում հանդիպել են ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԻԱ «Նովոստիին»։

Գործակալության տվյալներով, կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերություններին և Սիրիայում առկա իրավիճակին վերաբերող հարցեր։

Ինչպես նշվում է, Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Իսրայելին։
Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերականգնումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը խոստացել է Իսրայելին սատարել Սիրիայում գրոհներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում