Հայտնի է նորընտիր պատգամավորների մանդատների հանձման հանդիսավոր արարողության օրը

Հայտնի է նորընտիր պատգամավորների մանդատների հանձման հանդիսավոր արարողության օրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հայաստանի խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

«Հարգելի գործընկերներ, ս.թ. հունվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը»,- գրել է Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում