Նախորդ տարիների համեմատ սահմանին կրակոցների քանակի նվազման միտում կա. ԳՇ պետ

Նախորդ տարիների համեմատ սահմանին կրակոցների քանակի նվազման միտում կա. ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարիների համեմատ հայ-ադրբեջանական սահմանին որոշակի մասով կրակոցների քանակի նվազման միտում կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 8-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Սահմաններին էական փոփոխություն չկա: Հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է: Եթե նախորդ տարիների հետ համեմատենք` որոշակի մասով կրակոցների քանակի նվազման միտում կա»,– ասաց Դավթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում