AM | RU
USD
EUR
RUB

«168 Ժամ». Արարատ Միրզոյանի թեկնածուն «Անի» հյուրանոցի նախկին վարորդն է

 

«168 Ժամ» թերթը գրում է. «Մարզահամերգային համալիրի տնօրենի (ՄՀՀ) պաշտոնն իսկական կռվախնձոր է դարձել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներսում: Հավակնորդներից մեկը «Արձագանք» խմբի հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանն է, ով հեղափոխության օրերին իր հարցազրույցներով ակտիվորեն աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, մյուսը՝ ՄՀՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանն է, ում մասին խոսելիս կարճ բնութագրում են՝ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերը:

Ստացվում է, որ պետք է որոշում կայացվի՝ ընտրել հարցի մշակութային-մասնագիտական բովանդակությո՞ւնը, թե՞ կրկին նախապատվություն տալ «քայլած լինելու» արվեստին:

ՄՀՀ-ի աշխատակազմում խիստ մտահոգ են. տարեվերջին ստորագրահավաքով Կառավարություն դիմելուց հետո են հասկացել, որ անզոր են Արարատ Միրզոյանի դեմ, քանի որ որոշում ընդունող անձինք հակված չեն նեղացնել առաջին փոխվարչապետին:

Ասում են՝ մեր ներսում առանձնապես սպասողական տրամադրություններ չկան, վստահ ենք՝ մրցույթը ֆորմալ բնույթ է կրելու, և հաղթելու է Արարատ Միրզոյանի հովանավորյալը:

Նրանց խոսքով՝ դեռ անցած տարի, երբ Վազգեն Ասատրյանին այդ պաշտոնից հեռացրին, շրջանառվեցին տարբեր անուններ, հետաքրքիր, զարգացած երիտասարդներ կային, որ ուզում էին գալ, համալիրում լուրջ ծրագրեր անել, բայց այսօր այդ հավակնորդները չկան, որովհետև հասկացել են՝ անիմաստ է, թեմայի մեջ ներգրավված է Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե ո՞վ է Սամվել Մելիքսեթյանը, ի՞նչ առնչություն ունի ոլորտի հետ, աղբյուրը այսպես պատասխանեց.

«Հեղափոխությունն այս մարդու համար էլ շանս է եղել, քայլել է Արարատ Միրզոյանի հետ ու հայտնվել այս պոստին, իսկ կարիերան «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդ լինելն է, տուրօպերատորի ավտոբուսով Հայաստան եկածներին ման է տվել այս ու այն կողմ»:

Հիշեցնենք, ՄՀՀ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետ է հայտարարված հունվարի 25-ը, մրցույթը կանցկացվի փետրվարի 1-ին: Հանձնաժողովի անդամների անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին, իսկ հավակնորդ թեկնածուներից շրջանառվողը միայն Եղիշե Պետրոսյանն ու Սամվել Մելիքսեթյանն են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից Հայաստանում զինծառայող է մահացել Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը «Ժամանակ». Անվճար երթուղի կստեղծվի՝ Զվարթնոց-Թբիլիսի «Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին «Ժամանակ». Գործարարները շարունակում են հիմնավորել «ՀԿԵ»-ի կոռումպացված գործունեությունը «Հրապարակ». Նոր իշխանությունների թիմը բազում կապեր ունի նախկինների հետ «Փաստ». Նախատեսվում է գույքահարկը զգալիորեն բարձրացնել «Հրապարակ». Ի՞նչ է կառուցվելու «կուկուռուզնիկի» փոխարեն «Հրապարակ». Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 26 Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում» Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Դատական նիստին Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է Թուրքիան տանկեր է կուտակում սիրիական սահմանին Ուկրաինացի և վրացի պատգամավորները վիճարկեցին ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության մանդատների հաստատումը Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց անվասայլակով Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողություն Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր Պապի պատմական ներկայությունը Գյումրիում սոսկ այց չէր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan