Դեսպան Ղալաչյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի ԱԳ և ՆԳ նախարարների հետ

Դեսպան Ղալաչյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի ԱԳ և ՆԳ նախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հունվարի 6-ին հանդիպումներ է ունեցել ՂՀ ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի (Атамкулов Бейбут Бакирович), իսկ հունվարի 9-ին՝ ՂՀ ՆԳ նախարար Կալմուխանբեթ Քասիմովի (Касымов Калмуханбет Нурмуханбетович) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ի թիվս երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի՝ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը, դրան հաջորդած իրադարձությունները՝ միանշանակ արձանագրելով, որ այն կրել է կենցաղային բնույթ, ինչին ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը դատապարտելի են և անընդունելի:

Հղում անելով ՂՀ-ում ՀՀ դեսպանության կողմից հունվարի 3-ին տարածված, դրան հետևած ՀՀ ԱԳ փոխնախարարի հայտարարություններին, երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարների միջև տեղի ունեցած շփումներին՝ կողմերը կարևորել են ՂՀ-ում ՀՀ դեսպանության ու ՂՀ իշխանությունների միջև ուղիղ կապի շարունակականության պահպանումը:

Հանդիպումներն անցել են ջերմ, գործընկերային և փոխըմբռնման մթնոլորտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում