«Բարգավաճ Հայաստան»-ը ԱԺ փոխնախագահի թեկնածուի համար որոշում արդեն կայացրել է

«Բարգավաճ Հայաստան»-ը ԱԺ փոխնախագահի թեկնածուի համար որոշում արդեն կայացրել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի, խմբակցության քարտուղարի և այլ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացրել է, սակայն դրանց մասին կհաղորդի ավելի ուշ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորների մանդատների հանձնման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրելու է՝ որպես խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և ամենամեծ ընդդիմություն: Առաջիկա օրերին մեր թեկնածուի անունը կհրապարակենք: Թե փոխնախագահի թեկնածուների, թե խմբակցության քարտուղարի անունների համար ավելի ուշ քաղխորհրդի հայտարարությամբ հանդես կգանք: Որոշումներ կան, բայց դրանց մասին կհաղորդենք ավելի ուշ»,- ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով հանգամանքին, որ մանդատների հանձնման արարողությանը ներկա չէր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Տոնոյանն ասաց, որ նա ավելի վաղ պլանավորված միջոցառումներ է ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում