«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է կառավարության օպտիմալացմանը
10/01/2019 18:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան»-ը դեմ է կառավարության օպտիմալացմանը, և նման օրենսդրական նախաձեռնության դեպքում խմբակցությունը դեմ է արտահայտվելու դրան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կառավարության օպտիմալացման մասին դեռ նախագիծ չկա, սակայն եթե լինի, մենք դեմ ենք դրան: Այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաև այսօրվա իշխանություններին»,- ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով տեսակետին, թե խորհրդարանում չկա ընդդիմադիր ուժ, Մարուքյանն ասաց, որ բոլոր այն պնդումները, թե ընդդիմություն չկա, քաղաքական անգրագիտության արդյունք են, իսկ պնդումները, թե «Լուսավոր Հայաստան»-ը ընդդիմություն չի կարող լինել՝ քաղաքական անհեռատեսության արդյունք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում