AM | RU
USD
EUR
RUB

Մարտունի քաղաքում կգործի երթուղային տրանսպորտ

 

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թ.հունվարի 14-ից, Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի նախաձեռնությամբ, Մարտունի քաղաքում գործելու է ներհամայնքային տրանսպորտային երթուղի, որը հատկապես ծառայելու է դպրոց եւ մանկապարտեզ հաճախող երեխաների եւ մանկավարժների կարիքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, ընտրված է 5 երթուղի, իսկ սպասարկման ժամանակացույցը համաձայնեցվել է դպրոցի եւ մանկապարտեզի աշխատաժամերի հետ: «Քաղաքի տարածքը բավականին ընդգրկուն է, իսկ կրթական ու նախակրթական հաստատությունները որոշ թաղամասերից գտնվում են մեծ հեռավորության վրա:

Աշակերտների ու մանկավարժների, այլ ոլորտների աշխատակիցների, քաղաքացիների շարժը դյուրացնելու համար էլ որոշել ենք բացել ներհամայնքային երթուղիներ:

1-ին եւ 2-րդ երթուղիները կգործեն առավոտյան ժամը 8-ին:1-ին երթուղին գործելու է Մարտունի- Գեղհովիտ սահմանագծից եւ անցնելու է Սայաթ-Նովա- Պ. Սեւակ - Երեւանյան - Մ. Հերացի փողոցներով եւ վերջին կանգառը կատարելու է թիվ 2 հիմնական դպրոցի մոտ: 2-րդ երթուղին գործելու է Զորավար Անդրանիկ թաղամասից եւ անցնելու է Մյասնիկյան- Երեւանյան - Նարեկացի- Վարդան - Գ. Նժդեհի փողոցներով եւ վերջին կանգառը կատարելու է թիվ 2 հիմնական դպրոցի հարևանությամբ: Երթուղային ավտոբուսները 2-րդ հիմնական դպրոց կհասնեն ժամը 08:25-ին: Մյուս 3 երթուղիները կգործեն ժամը 08:30-ից: 1-ին երթուղին աշխատանքը սկսելու է Մարտունի- Գեղհովիտ սահմանագծից եւ անցնելու է Շահումյան- Մոմճյան - Աբովյան - Պռոշյան - Երեւանյան փողոցներով եւ վերջին կանգառը կատարելու է ավագ դպրոցում:Երթուղին անցնելու է նաեւ թիվ 2 եւ թիվ 3 մանկապարտեզների կողքով:2-րդ երթուղին կգործի Զորավար Անդրանիկ թաղամասից եւ կանցնի Մյասնիկյան - Սայաթ-Նովա- Պ.Սեւակ - Գ.Նժդեհ փողոցներովով եւ հասնելու է Մյասնիկյան փողոց՝ 1-ին հիմնական դպրոց, այնուհետ Երեւանյան փողոցով հասնելու է ավագ դպրոց: Այս երթուղին անցնելու է թիվ 1 եւ թիվ 4 մանկապարտեզների կողքով: 3-րդ երթուղին աշխատանքը սկսելու է Աբովյան- Մյասնիկյան խաչմերուկից եւ անցնելու է Աբովյան -Պռոշյան- Երեւանյան - Մյասնիկյան փողոցներով եւ հասնելու է թիվ1 հիմնական դպրոց: Երթուղին անցնելու է թիվ 2, թիվ 3 եւ թիվ 4 մանկապարտեզների կողքով: 08:30-ից աշխատող երթուղիները 1-ին հիմնական եւ ավագ դպրոցների մոտ կլինեն ժամը 08:55-ին: Ուղեվարձը կազմելու է 100 դրամ: Երթուղիները կսպասարկեն Մարտունու ավտոտրանսպորտային ձեռնարկության ավտոբուսները»,-նշեց Արմեն Ավետիսյանը:

Լրահոս
Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից Հայաստանում զինծառայող է մահացել Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը «Ժամանակ». Անվճար երթուղի կստեղծվի՝ Զվարթնոց-Թբիլիսի «Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին «Ժամանակ». Գործարարները շարունակում են հիմնավորել «ՀԿԵ»-ի կոռումպացված գործունեությունը «Հրապարակ». Նոր իշխանությունների թիմը բազում կապեր ունի նախկինների հետ «Փաստ». Նախատեսվում է գույքահարկը զգալիորեն բարձրացնել «Հրապարակ». Ի՞նչ է կառուցվելու «կուկուռուզնիկի» փոխարեն «Հրապարակ». Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 26 Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում» Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Դատական նիստին Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է Թուրքիան տանկեր է կուտակում սիրիական սահմանին Ուկրաինացի և վրացի պատգամավորները վիճարկեցին ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության մանդատների հաստատումը Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց անվասայլակով Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողություն Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր Պապի պատմական ներկայությունը Գյումրիում սոսկ այց չէր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan