Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում. նրանք բողոքում են ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափերից

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում. նրանք բողոքում են ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափերից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բրազիլիայի հրապարակում մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավտոներկրողները բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից:

Նրանք նշում են, որ նույն ավտոմեքենաների մաքսազերծման համար նախորդ տարվա և այս տարվա գները տարբերվում են:

Ավտոներկրողները խնդիր են համարում նաև այն, որ այն ավտոմեքենաները, որոնք պատվիրել են նախորդ տարվա ընթացքում այդ ժամանակ գործող դրույքաչափերով, այս տարի են հասել և մաքսազերծվում են արդեն այս տարվա դրույքաչափերով:

Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք նշում են, որ պլանավորել են ավտոերթով շարժվել կառավարություն, սակայն եթե իմանան, որ վարչապետի հետ հանդիպման հստակ օր ու ժամ կլինի, ավտոերթ չեն անցկացնի և կսպասեն հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում