«168 Ժամ». ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ամբողջությամբ կվավերացվի՞ մյուս տարի

«168 Ժամ». ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ամբողջությամբ կվավերացվի՞ մյուս տարի

«168 Ժամ» թերթի հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման երկարաձգմանն ու համաձայնագրի շուրջ առկա մարտահրավերներին, ասել է. «Առաջիկա ամիսներին ևս որևէ տեղաշարժ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ուղղությամբ չեմ կանխատեսում: Որոշակի հետաքրքրություն այս գործընթացի նկատմամբ հնարավոր է սպասել տարվա երկրորդ կեսին, երբ ԵՄ-ում ավարտված կլինեն ընտրություններն ու նորընտիր իշխանությունների կազմերի հաստատումները: Մինչ ԵԽ մայիսյան ընտրություններն էլ ՀՀ ներքին զարգացումների պատճառով կրկին խնդիրը տեղից չի շարժվելու, քանի որ ՀՀ ԱԺ ընտրությունները մեկ ամիս առաջ են տեղի ունեցել, և որոշակի ընթացակարգեր ու ժամանակ կպահանջվի Հայաստանից մինչ աշխատանքային ռեժիմի անցնելը և Հայաստանից այս վավերացման գործընթացը մոնիտորինգի ենթարկելն ու առաջ մղելը»:

ԵԽ փոխնախագահ, եվրոպացի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին էլ ասել է, որ համաձայնագիրը կկորցնի իր նշանակությունն ու կարևորությունը, եթե գործընթացը դրա ուղղությամբ դադարի, եթե Հայաստանի հետաքրքրությունը կորի, և Հայաստանը չցանկանա այն ամբողջությամբ ներդնել:

«Մենք միայն հակառակի մասին հայտարարություններ ենք լսել, նոր որակի հարաբերություններ հաստատելու հայտարարություններ են եղել, ուստի գուցե նոր փաթեթներ ևս առաջարկվեն Եվրոպական միությանը»,- ասել է նա:

ԵԽ փոխնախագահը գտնում է, որ հիմա ԵԽ-ում և ԵՄ-ում կենտրոնացած են սպասվող քաղաքական զարգացումների վրա՝ հասկանալով նաև, որ ՀՀ իշխանությունները ներքին խնդիրներով են զբաղված, մեծ շահագրգռվածություն չեն ցուցաբերում: «Առաջիկա ամիսներին, բնականաբար, ներկայիս պատկերը, կարծում եմ, կշարունակի պահպանվել:

Իմ կանխատեսմամբ, մինչև տարեվերջ մի քանի երկիր ևս կվավերացնի համաձայնագիրը, սակայն ԵԽ-ի կողմից համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, մյուս տարի: Սա պարզապես իմ կանխատեսումն է, հստակ տեղեկություններ չկան: Այսինքն` իմ կարծիքով, գործընթացն ավարտին կհասնի մյուս տարի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում