Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը՝ Մարտունու կողմից, դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում