Թուրքիայում 70 տարուց ի վեր առաջին անգամ քրիստոնեական եկեղեցի կհայտնվի

Թուրքիայում 70 տարուց ի վեր առաջին անգամ քրիստոնեական եկեղեցի կհայտնվի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Ստամբուլում կհայտնվի քրիստոնեական եկեղեցի, դրա կառուցման թույլտվությունը ստացվեկ է 70 տարուց ի վեր առաջին անգամ: Այս մասին РИА Новости-ն հայտնել է Մոր վանքի հիմնադրամի ղեկավար Գաբրիել Կուրյակոս Էրգյունը։

«1950 թվականին հարավարևելյան Մարդին նահանգում քրիստոնեական եկեղեցու կառուցումից ի վեր սա լինելու է առաջին նմանօրինակ կրոնական հաստատությունը երկրում», – հայտնել է նա:

Սուրբ Եփրեմի եկեղեցու հիմնաքարը դրվելու է փետրվարին, մինչդեռ ամբողջ շինարարությունն ավարտվելու է երկու տարուց: Եկեղեցին կառուցվելու է ասորական համայնքի միջոցներով:

Ինչպես նշել է Գաբրիել Կուրյակոս Էրգյունը, եկեղեցու կառուցումն անհրաժեշտ է, քանի որ մոտ 30 հազար ասորի բնակիչ ունեցող Ստամբուլի համար միայն Սուրբ Աստվածամայր եկեղեցին բավական չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում