Հայաստանը մեկուսացնելու քաղաքականությունը կշարունակվի. Ալիև

Հայաստանը մեկուսացնելու քաղաքականությունը կշարունակվի. Ալիև

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի:

«Ես երբեք չեմ թաքցրել մեր քաղաքականությունը: Ես միշտ ասել եմ, որ մենք կօգտագործենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար, և հետագայում մենք դա անելու ենք, մինչև մեր հողերը ազատագրվեն», – ասել է նախագահը:

Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Հայաստանի համար «ներկայիս ծանր ճգնաժամային իրավիճակում կա մեկ ելք՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը»:

«Մենք պատրաստ ենք դրան: Բայց դրա համար մեկ պայման կա, հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից», – նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում