Քաշքշոց ոստիկանների ու Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստների միջև

Քաշքշոց ոստիկանների ու Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստների միջև

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիա անող էջմիածինցի ակտիվիստները թեև ոստիկանների պահանջին փակել են Երևան- Էջմիածին ճանապարհը։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ։ Ակցիայի մասնակիցները հրաժարվում են բացել ճանապարհը։

Ակտիվիստներից Ջիվան Աբրահամայանը հանդես եկավ հայտարարությամբ՝ խնդրելով իրենց մարզի բնակիչների կողմից ընտրված պատգամավորներին, քաղաքապետին միանալ իրենց։

«Եկեք, տեսեք ձեր ժողովուրդն ինչ է ասում։ Միգուցե դուք Ազգային ժողովում կարող եք 2/3- ով որոշակի հարց լուծել, մենք այդ հարցը ժողովրդով չենք կարողանում լուծում տալ։ Քանի որ մեր բանախոսներն եք Ազգային ժողովում, ուզում ենք մեր խոսքը փոխանցել ձեզ, դուք ամբիոնից ելույթ ունենաք։ Ձեզ այնտեղ 1 րոպե ժամանակ են տրամադրում, չեք ծուլանա մի երկու բառ կխոսեք։ Սպասում ենք ձեզ մեր հստակ դիրքորոշումը ներկայացնելու համար»,– ասաց նա։

Ջ. Աբրահամյանը նշեց, որ պատգամավորները գան, փոխանցեն իրենց ասելիքը, ըստ այդմ արդեն իրենց խնդիրն այսօրվա համար որոշակիորեն լուծված կհամարեն, դրանից հետո կորոշեն հետագա անելիքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում