«Բա ո՞նց էիք դուք ճանապարհ փակում». ցուցարարները չլսեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի՝ ճանապարհը բացելու կոչերը

«Բա ո՞նց էիք դուք ճանապարհ փակում». ցուցարարները չլսեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի՝ ճանապարհը բացելու կոչերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները շարունակում են փակ պահել Երևան-Էջմիածին ճանապարհը։

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի բոլոր կոչերին՝ բացել ճանապարհը, ցուցարարները չլսեցին։

Նա ասաց, թե ճանապարհ փակելը հարցի լուծում չէ, ցուցարարներից մեկն էլ հարցրեց, իսկ ինչու՞ էին ժամանակին հենց իրենք փակում ճանապարհները, նկատի ունենալով 2018-ի ապրիլ-մայիսին Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ակցիաները։

«Այն ժամանակ մենք բողոքի ակցիաներն իրականացնում էինք կառավարության ու ԱԺ-ի դեմ», – պատասխանեց Հայկ Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ այն ժամանակ նույն այս քաղաքացիները սատարում էին իրենց։

«Եթե էսպիսի գող-ավազակներին շարունակեք բաց թողնել, էլ չենք անի», – ասաց ցուցարարներից մեկը։

Չկարողանալով համոզել ցուցարարներին բացել ճանապարհը, Հայկ Սարգսյանն ասաց, որ նրանք սխալ են անում, ինչին ցուցարարներից մեկը պատասխանեց. «Սխալը դու ես։ Որ ճամփա էինք փակել, որ ընտրվեիք՝ չէ՞ինք խանգարում, հիմա խանգարու՞մ ենք։ Ավելի լավա դու գնաս»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում