Շատ ենք քայլել իրանց համար, որ այսօր պատգամավորի աշխատավարձ են ստանում, այդքան դժվա՞ր էր գալ ստեղ. ցուցարար (Տեսանյութ)

Շատ ենք քայլել իրանց համար, որ այսօր պատգամավորի աշխատավարձ են ստանում, այդքան դժվա՞ր էր գալ ստեղ. ցուցարար (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Այսօր առավոտից Երևան-Էջմիածին ավտոճանապարհին բողոքի ցույց էր ընթանում ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման:

Կեսօրից ցուցարարները փակեցին ավտոճանապարհը՝ պահանջելով իրենց տարածքներից պատգամավորներ ընտրված անձանց միանալ իրենց:

Առաջինը ցուցարարներին հանդիպեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հորդորեց ցուցարարներին բացել ճանապարհը՝ կոչ անելով բողոքի ցույցը տեղափոխել դատարանի դիմաց, որտեղ երկուշաբթի պետք է անցկացվի Գրիգորյանի գործով դատը:

Այնուհետև բանավեճ սկսվեց ցուցարարների մեջ, մի մասը պահանջում էր բացել ճանապարհ, մյուս մասը՝ դեմ էր: Նրանք հրաժարվում էին նաև բանակցել Հայկ Սարգսյանի հետ.

«Ես Հայկ Սարգսյանի հետ չեմ բանակցել ու բանակցությունների չեմ գնում: Ինձ առաջնորդողը ժողովուրդն է և իմ խիղճը: Այստեղ կանչել էի մեր մարզից ընտրված պատագմավորներին, ասել էի՝ ձեր հետ կխոսենք, ժողովրդի հետ կբանակցենք, կբացենք, բայց ո՞վ ա եկել, թող գային էն ծերից ոտով քայլեին, շատ ենք քայլել իրանց համար, որ այսօր պատգամավորի աշխատավարձ են ստանում, այդքան դժվա՞ր էր գալ ստեղ, թե՞ վախում են քաղաքական խմորումների մեջ մտնել», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը:

Քիչ անց ցուցարարներին միացան նաև այլ պատգամավորներ, նրանց թվում էր նաև «Իմ քայլը» դաշինքից Վիկտոր Ենգիբարյանը:

Պատգամավորների հետ խոսելուց, որոշ ժամանակ քննարկումներից հետո ցուցարարները որոշեցին բացել ճանապարհը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում