AM | RU
USD
EUR
RUB

Դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել՝ ինքը չմասնակցեր, մենք առաջինը կլինեինք. Ծառուկյանը՝ Մարուքյանին

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Ժողովուրդն իր անելիքն արել է հեղափոխության համար և հույս է պահում, որ իր ծրագրերը կյանքի կկոչվեն»,- այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Մինչև հիմնական ասելիքս՝ ուզում եմ երկու բան ասել պարոն Մարուքյանին՝ մեր կլասիկ պատգամավորին։ Դուք բոլորդ տեսել եք, որ ես ոչ մի խնդիր չունեմ Լուսավոր Հայաստանի հետ, ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ, և պատասխանից հետո ինքը մոտեցել է, ես իր ձեռքը ջերմ սեղմել եմ։ Իրենք ասում են՝ «Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանը չլիներ՝ մենք երկրորդը կլինեինք»։ Դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել՝ ինքը չմասնակցեր, մենք առաջինը կլինեինք, ձեր ցավը տանեմ։ Մենք ոչ մի բան չենք ասել, ոչ մի բան էլ չենք ասելու, բայց եթե մեկը փորձեց վիրավորել, դրա պատասխանը փաստաթղթով, տեսանյութով նեկայացնելու եմ։ Մենք այսօր գործ ունենք անելու, բոլորս էլ գիտենք, որ մեր երկիրը ծանր վիճակում է, միայն հարկավոր է միասնական քննարկել, լսել։ Մենք այստեղ թշնամիներ չենք։ Հարկավոր է ներկայացնել խնդիրը, ամեն մեկն իր կարծիքն ասի»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանին պետք է տնտեսության զարգացում, ներդրումներ, աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում, որպեսզի արտագաղթը դադարի։

«Այսօր պետք են ներդրումներ, տնտեսական հեղափոխություն, իսկ դա միայն խոսքով չի լինում։ Մենք պետք է կարողանանք ավելի ուշադիր լինել մեր գործարարների հանդեպ, որ նրանք չսնանկանան, աղքատության եզրին չկանգնեն, գործազրկություն չլինի և բյուջեի բեռը շատ չլինի։ Այսօր ցանկացած պետությունում փոքր ու միջին բիզնեսը համարվում է երկրի ողնաշարը։ Պետք է այդ մարդկանց հնարավորություն տանք, որ աշխատեն ու զարգանան։ Մեր բանկային համակարգում պետք է փոփոխություններ լինեն»,- ասաց ԲՀԿ ղեկավարը՝ շեշետելով, որ վարկերի տոկոսները պետք է իջեցվեն։

Անդրադառնալով արտաքին քաղաքականության հարցերին՝ Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ Հայաստանը պետք է էլ ավելի զարգացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները։ «Մենք Ռուսաստանում ունենք 3 միլիոն բնակչություն։ Մենք սա պետք է հաշվի առնենք, ընդլայնենք, զարգացնենք ապրանքաշրջանառությունն ու ներդրումները։ Դա միայն օգուտ կլինի մեր երկրին։ Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան համաձայնագրին, ապա մենք պետք է կարողանանք կամուրջ հանդիսանալ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Պետք է համագործակցենք նաև Չինաստանի հետ, պետք է ստեղծենք հայ-չինական համատեղ ձեռնարկություն։ Իրանի հետ հարաբերությունները ևս պետք է ջերմորեն պահենք-պահպանենք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Խոսելով Արցախյան հարցի մասին՝ ԲՀԿ առաջնորդը շեշտեց, որ հայ ժողովուրդը լուծել է այդ հարցը, մնում է միջազգային ճանաչումը։

«Բայց այդ ճանաչումը կախված է նրանից, թե մեր երկիրն ինչքան հզոր կլինի։ Հզոր պետությունների հետ են հաշվի նստում։ Դրա համար անհրաժեշտ է, որ սփյուռքահայության հետ համագործակցենք, կապերն ավելի ամրապնդենք։ Մեր բանակը Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորն է։ Այսօր ռազմաարդյունաբերությունը պետք է զարգանա, 18 տարեկան զինվորն առաջին գծում չպետք է կանգնի, առաջին գծում պետք է կանգնեն պայմանագրային, փորձառու զինծառայողները։ ԱԺ փոխնախագահի մեր թեկնածուն՝ Վահե Էնֆիաջյանը, ներկայացնելու է մեր բոլոր այս մոտեցումները և հետևողական է լինելու»,- իր խոսքն ամփոփեց Գագիկ Ծառուկյանը։

 

Լրահոս
Գազամատակարարման պլանային ընդհատումներ Կոտայքի և Լոռու մարզերում Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Թրամփը վստահ է՝ Իրանը համաձայնագիր է ցանկանում ԱՄՆ-ի հետ Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը Ժողովուրդն ասում է՝ ո՛չ, ուրեմն Ամուլսարը չպիտի շահագործվի. Նաիրա Զոհրաբյան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն Փաշինյանն այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Բացարձակորեն դեմ եմ. Արամ Ա Կաթողիկոսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (Տեսանյութ) Սպասվում է բավականին շոգ եղանակ Ամուլսարի հարցով քննարկում և բողոքի ակցիա՝ Բաղրամյան 26-ում. ՈՒՂԻՂ Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մեկ հայ է մահացել Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Երևան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 18 Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ «Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan