Վոլոդին. Ռուսաստանը չի վերադառնա ԵԽԽՎ, քանի դեռ չեն վերացվել կանոնակարգի պատժիչ նորմերը

Վոլոդին. Ռուսաստանը չի վերադառնա ԵԽԽՎ, քանի դեռ չեն վերացվել կանոնակարգի պատժիչ նորմերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ռուսաստանը դեռևս չի տեսնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքներին մասնակցելու հնարավորություն, քանի որ կանոնակարգից պատժամիջոցների հոդվածների հանման վերաբերյալ փոփոխությունները չեն ընդունվել: Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ Պաուլա Ռիսիկոյի հետ հանդիպման ժամանակ:

«Ելնելով այն հանգամանքից, որ կանոնակարգերը չեն փոխվել, և այդ կանոնը մնացել է, մենք մեզ համար անհնարին ենք համարում ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցությունը, որտեղ վախենում են լսել մեկ այլ տեսակետ», – ասել է Վոլոդինը:

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը պնդում է Եվրոպայի խորհրդի կանոնադրության գերակայության մասին, որում ասվում է, որ բոլոր անդամ երկրներն ունեն հավասար իրավունքներ։

Այս կապակցությամբ Պետդումայի խոսնակը հիշեցրել է, որ Ռուսաստանը դեմ է ԵԽԽՎ կանոնակարգի կիրառմանը, որը թույլ է տալիս ազգային պատվիրակություններին զրկել լիազորություններից՝ առաջին հերթին քվեարկելու իրավունքից:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվել է իրավունքներից 2014թ.-ին, երբ Ղրիմը միացվեց Ռուսստանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում