ԱՄՆ նախագահ Թրամփի խոսքերը տխրեցրել են Էրդողանին

ԱՄՆ նախագահ Թրամփի խոսքերը տխրեցրել են Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանը, նշել է, որ ԱՄՆ նախագահի խոսքերը տխրեցրել են իրեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ:

Էրդողանը նշել է, որ չնայած Թրամփի պատժամիջոցների միջոցով Թուրքիան «ոչնչացնելու» սպառնալիքներին, հեռախոսազրույցը բավականին դրական մթնոլորտում է անցել, և հավելել, որ քննարկվել է նաև սիրիական Մանբիջում անվտանգության գոտի ստեղծելու հարցը:

«Հեռախոսազրույցը բավական դրական մթնոլորտում է անցել, և ես կարծում եմ, որ մենք հանգել ենք կարևոր պատմական փոխըմբռնման»,– նշել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում