«Ժողովուրդ». Դավիթ Անանյանի փոխարեն ՊԵԿ նախագահի պաշտոնում ով է նշանակվելու

«Ժողովուրդ». Դավիթ Անանյանի փոխարեն ՊԵԿ նախագահի պաշտոնում ով է նշանակվելու

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, ընդ որում, սա կարող է լինել ՊԵԿ-ն ու ՀՀ ֆինանսների նախարարութունը միացնելուց հետո: «Ժողովուրդ» օրաթերթը հարց ուղղեց պարոն Անանյանին` արդյոք վերջինս իրենց տեսնո՞ւմ է ապագա կառավարությունում: Մեր հարցին վերջինս հարցով պատասխանեց. «Ե՞ս պիտի տեսնեմ»: Այնուհետև Անանյանը կես կատակ-կես լուրջ ասաց. «Ես ինձ տեսնում եմ մեր տանը: Մնացածը` ով ոնց կորոշի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում