AM | RU
USD
EUR
RUB

«168 Ժամ». Խմորումներ սոցապ նախարարությունում

 

«168 Ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս փոխնախարարի պարտականությունները կատարող Զառա Բաթոյանին: Շրջանառվող տեղեկությունից հատկապես խանդավառված են մեր երկրում սոցիալական ծառայություն մատուցող միջազգային կազմակերպությունները: Ավելին, իրենց հետ համագործակցող լրագրողներին կոչ են արել այս շրջանում չխանգարել վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միակ թեկնածուին՝ սոցցանցերում «չքլնգել», խիստ չքննադատել իրենց համախոհ Բաթոյանին, մինչև որ նշանակումն իրականություն դառնա:

Նախարարության աշխատակազմի կուլիսային խոսակցություններից տեղեկանում ենք, որ այս լուրը քննարկվում էր դեռ տարեմուտի նախօրեին, և աշխատակազմն անսպասելիորեն ավելի լավ է ընդունել, քան մյուս փոխնախարար Արսեն Մանուկյանի հավանական նշանակման մասին մամուլում հրապարակված տեղեկությունները:

Բանն այն է, որ նախկին նախարար Մանե Թանդիլյանի նշանակած առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը հասցրել է այս կարճ ժամանակահատվածում մի շարք ներքին կոնֆլիկտներ հրահրել: Նախարարի գործառույթներ իրականացնող պաշտոնակատարը լարված հարաբերությունների մեջ է վարչության պետերի ու ենթակա առանձին կառույցների, ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ, չկան անգամ կենդանի շփումներ: Նախարարի գործառույթ կատարելու երկու ամիսներին Մանուկյանը հասցրել է նույնիսկ դատական քաշքշուկում հայտնվել՝ աշխատակիցներից մեկի նկատմամբ ապօրինի հրաման արձակելու մեղադրանքով:

Նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարի պաշտոնակատարի կողմից թիրախավորված են հատկապես աշխատակազմի հնաբնակները, ովքեր լավ են հիշում, թե ինչպես տարիներ առաջ Արսեն Մանուկյանից ազատվելու համար նախարարությունը հարկադրված է եղել կառուցվածքային փոփոխության գնալ՝ լուծարել է իրավաբանական բաժինը և որոշ ժամանակ անց վերականգնել կրկին՝ առանց այս մասնագետի:

Կշարունակի՞ արդյոք նույն Արսեն Մանուկյանը պաշտոնավարել՝ որպես փոխնախարար նաև Զառա Բաթոյանի նախարար նշանակումից հետո, ժամանակը ցույց կտա: Նախարարության ներսում ինքնակազմակերպվում են, որպեսզի դա թույլ չտան, ասում են՝ մտադիր էինք միտինգ անել, որ նախարար չգա, իսկ որպես փոխնախարար՝ Բաթոյանն ինքն էլ գիտի, թե ինչ դժվարությամբ են ներսում վարչության պետերն այդ մարդու հետ սառը պատերազմով ժամանակ ձգում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս
Գազամատակարարման պլանային ընդհատումներ Կոտայքի և Լոռու մարզերում Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Թրամփը վստահ է՝ Իրանը համաձայնագիր է ցանկանում ԱՄՆ-ի հետ Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը Ժողովուրդն ասում է՝ ո՛չ, ուրեմն Ամուլսարը չպիտի շահագործվի. Նաիրա Զոհրաբյան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն Փաշինյանն այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Բացարձակորեն դեմ եմ. Արամ Ա Կաթողիկոսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (Տեսանյութ) Սպասվում է բավականին շոգ եղանակ Ամուլսարի հարցով քննարկում և բողոքի ակցիա՝ Բաղրամյան 26-ում. ՈՒՂԻՂ Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մեկ հայ է մահացել Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Երևան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 18 Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ «Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan