Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերը՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 17-ի ցերեկը հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում