Էդմոն Մարուքյանն առաջարկում է Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ

Էդմոն Մարուքյանն առաջարկում է Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնան նախարարություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցը շրջանառելիս հասարակության ուշադրությունը բևեռել են Սփյուռքի և Մշակույթի նախարարության վրա, բայց այստեղ կարևոր է Ոստիկանության, ԱԱԾ-ի ու հարկահավաք մարմնի հարցը, որոնք պիտի լինեն խորհրդարանական վերահսկողության տակ: Մեծ հաշվով ինձ մյուսներն ավելի քիչ են հետաքրքրում պետականաշինության տեսանկյունից, քան մյուսները, եթե ուզում ենք ունենալ ժողովրդավարական երկիր: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ, Սահմանադրությունը թույլ է տալիս ունենալ մինչև 18 նախարարություն»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, այդ փոփոխություններից հետո էլ դրանք, միևնույն է, մնալու են վարչապետի ենթակայության տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում