Շարժայի կառավարիչն ու ՀՀ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին ընդունել է պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով wam.ae գործակալությունը, Շարժայի կառավարչի գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին բոլոր ոլորտներում:
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը, ընդգծել են մշակույթի ոլորտում համագործակցության, երկու երկրների առաջատար ուսումնական հաստատությունների միջև գիտական գործընկերային կապեր հաստատելու կարևորությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել գիտական և մշակութային ոլորտները զարգացնելու ուղղությամբ Շարժայի կառավարչի հսկայական ջանքերը ինչպես ԱՄԷ ներսում, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս:
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Շարժան միջազգային մշակութային քարտեզում գլոբալ տեղ է զբաղեցնում շնորհիվ մշակութային միջավայրը զարգացնելու Շարժայի կառավարչի ձգտման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում