AM | RU
USD
EUR
RUB

Լավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց. Միքայել Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Aysor.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:

- Պարոն Մինասյան, երեկ Ազգային ժողովում, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց արտերկրում Հայաստանի մի շարք դեսպանների, ինչպես նաև ընդգծեց, որ տարիներ ի վեր դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ մարդիկ։ Սակայն Ձեր մասին խոսելիս, նա ասաց, որ Դուք մեր լավագույն դեսպաններից եք։ Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ։

- Թույլ տվեք չհամաձայնել ԱԺ նիստերի դահլիճում հնչած հայտնի ելույթի որոշ փաստերի հետ: Անկեղծորեն ցավում եմ, որ երկրի բարձրագույն ամբիոնից հնչեցին մտքեր ու տրվեցին որակումներ, որոնք անբարենպաստ ազդեցություն կարող են ունենալ մեր արտաքին քաղաքական ընթացքի վրա։ Քչերը կարող են տեսնել ու ընկալել խնդիրների այն բազմությունը, որն ամեն օր առանց ավելորդ փիառի լուծում են մեր դիվանագետները: Սա ծանր ու առաջնագծի աշխատանք է, որ հարգանք է պահանջում և վերաբերմունքի զգուշավորություն: Մենք ունենք փայլուն դեսպաններ, դիվանագետների մի լուրջ բանակ, որոնք տասնամյակներ շարունակ, առնվազն մինչ այս պահը, պատվով են կատարել քաղաքական ղեկավարությունների կողմից դրվող խնդիրները:

Լավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց։ Այնպես որ, եթե արտաքին քաղաքական բլոկի նոր ուղին այդ ինստիտուտի վարկաբեկումից ենք որոշել սկսել, վախենամ` այս ոլորտում շատ հեռու չգնանք։

- Ձեր անունը պարբերաբար շրջանառվում է այս կամ այն գործչի, կամ ուժի հետ կապ ունենալու կոնտեքստում։ Վերջին օրերին հատկապես ակտիվացան խոսակցությունները Ձեր և «Լուսավոր Հայաստան» կուսակցության կապի մասին։ Ըստ Ձեզ, ո՞րն է դրա պատճառը։

- Անկեղծ ասած խիստ զարմանալի է, որ այս բարդ իրավիճակում, երբ մեր առջև ծառացած բազում խնդիրներ կան ու կենացների փոխարեն շտապ լուծումներ են պետք, ժամանակ են կորցնում նման խոսակցություններին տեղի տալու՝ ուժերը մեկտեղելու փոխարեն՝ խնդիրների քանակը նվազեցնելու ուղղությամբ։

Վաղուց սովորել եմ կարդալ, զարմանալ, բայցև սպասել՝ հուսով, որ մարդիկ մի օր կհասկանան, որ իրենց հրամցված հերթական հորինվածքը հիմարություն էր` վստահ լինելով, որ հենց այդ պահին նորից կհորինվի մի նոր հեքիաթ՝ լի անհեթեթություններով: Ափսոսում եմ, որ այսպիսին է իրականությունը, բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կհստականա:

- Շատ է խոսվում, որ Աժ-ում այսօր չկա իրական ընդդիմություն ու որքան էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսեն իշխող կուսակցության մեջ ներքին ընդդիմություն ձևավորելու ճանապարհով այս վակուումը լցնելու մասին, խնդիրը գնալով ավելի ցցուն է դառնալու։ Որքանո՞վ եք կիսում այս պնդումն ու որքանո՞վ իրական են ԱԺ-ում արմատական ընդդիմության բացակայության վտանգների մասին պնդումները։

- Իմ կարծիքով Հայաստանի ժողովուրդը դեռ ոչ մեկին չի տվել Աժ-ում կամ դրանից դուրս ընդդիմություն լինելու իրավունքը, որովհետև, իմ ընկալմամբ, մեր ժողովուրդն այսօր ընդդիմություն ունենալ չի ուզում։ Ժողովուրդը ձայնը տվել է իշխող մեծամասնությանը, իսկ մյուս ուժերը ձայն են ստացել որպես «Իմ քայլին» կից ուժեր։ Ի վերջո գոնե նախընտրական շրջանում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ «Լուսավոր Հայաստանն» առանձնապես չխոսեցին այն մասին, որ իրենք ընդդիմություն են «Իմ քայլին»՝ հաստատաբար գիտակցելով ու զգալով մարդկանց տրամադրությունները։ Իսկ ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս։

- Իսկ ի՞նչը կարող է դառնալ կոնսոլիդացիայի առանցք:

- Մեր ժողովուրդի պահանջը լավ ապրելու պահանջն է։ Ու հենց լավ ապրելու բողոքն է, որ շատերին անընդհատ ձայն բարձրացնելու է մղել։ Անցած երեսուն տարիների ընթացքում մենք իրականում հենց լավ ապրելու համար էինք բողոքում բոլոր հայտնի իրադարձությունների ժամանակ, թեպետ հաճախ այն քողարկում էինք այլ նպատակների ներքո։ Լավ ապրելու ցանկությանը զուգահեռվում է նաև պայքարի էյֆորիան ու այն տրանսֆորմացվում է որևէ մեծ, անորոշ գաղափարի համար պայքարի՝ շատ արագ շեղվելով նախնական պահանջմունքից։ Ցավոք, այդ պատմությունների վերջում, որպես կանոն, ապրում ենք ավելի վատ:

Եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն, մինչև, որ չգա ուժ, որն անկեղծորեն կասի՝ մարդիկ լավ են ապրելու, ցույց կտա լավ ապրելու ճանապարհը, կներկայացնի ռազմավարություն և այն իրականություն դարձնելու ունակ թիմ:

Լրահոս
Ի՞նչ են ուզում իշխանությունները անել, որ ՍԴ-ի ներկայիս կազմը խանգարում է Ազգային ժողովն ավարտեց երկրորդ նստաշրջանի աշխատանքները Ում է ձեռնտու շրջանցել օրենքը և ովքեր են հարստանում տուրքեր չվճարելով Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Նպատակահարմար կլիներ սփյուռքի այլ գաղթօջախների ներգրավվածությունը ևս ապահովել այս նորաստեղծ կառույցի աշխատանքներում. Հերմինե Մխիթարյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արգենտինայի դեսպանին Չլսելով Քոչարյանի պաշտպանների առարկությունները՝ դատավոր Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ Շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող զորավարժություն­ները ԱԺ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Գրիգոր Բեքմեզյանին Իրանի ԱԳՆ-ն սադրիչ է որակել ԱՄՆ-ի խոցված անօդաչուի գործողությունները Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար Լարսի անցակետը կրկին բաց է Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոն կանցկացվի Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք, կներեք, տպավորություն էր, որ պետք է ասենք շնորհակալություն. Վարչապետը՝ ԱԳ նախարարի տեղակալին Արցախի ՄԻՊ-ը կարևորել է ադրբեջանահայ փախստականության խնդիրների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությունը Իրավիճակը լարված է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում Ամերիաբանկ և Զանգի համագործակցություն. այսուհետ Ամերիաբանկ հնարավոր է զանգահարել անվճար Իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենը ցույց տալ արդյունքներ. Մելիք-Շահնազարյան Բեքարյան. Աննկարագրելի բլեֆ է «Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն ԱԺ-ի դիմաց․ նրանք դեմ են եկամտահարկի համահարթեցմանը (տեսանյութ) Ռուսաստանը ԵԽԽՎ պատվիրակություն է ձևավորել ու վերադառնում է Ստրասբուրգ Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյան Չեռնոգորիայում և Ուզբեկստանում ՀՀ դեսպաններ են նշանակվել ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին Իշխանությունը, որ թույն է ներմուծում հանրության մեջ, փորձանք է․ Ռուբեն Հակոբյան Լավ, բա մեր պատմության մեջ մի լավ բան չի եղե՞լ․ Միհրան Հակոբյան Պենտագոնը Մերձավոր Արևելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախույզ-ինքնաթիռներ Էլինար Վարդանյան. Շղթայական տապալաման պրոցեսով ենք գնում Այ քեզ բան, տիկին Բաթոյան, Ձեզանից չէի սպասում. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Թրամփը հաստատել է, որ G20-ի շրջանակում հանդիպելու է Պուտինի հետ Իրանն ամերիկյան անօդաչու է ոչնչացրել. Հայաստանի շուրջն իրավիճակը եռում է Ներքին, արտաքին ու դատաիրավական իրավիճակը՝ վերջին մեկ տարում․ Կոնֆերանս․ ՈւՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». Արարատի մարզպետի ազգականն ուզում է զավթել խոզաբուծարանը «Հրապարակ». ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում «Ժամանակ». Նորանշանակ նախարարը ի՞նչ բիզնես ունի «168 Ժամ». ԱԳՆ-ի հայտարարություն պետք է լիներ, ոչ թե օդի մեջ բանավոր խոսքեր հնչեին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan