Դատարանը բավարարել է Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին՝ երկու ամսով կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Հարությունյանի փաստաբան Հունան Տեր-Վարդանյանից։

Միջնորդությունը քննարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում։

Հիշեցնենք ՀՔԾ-ն նախօրեին հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, Արամ Հարությունյանը մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում