AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքները

 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մամուլի ասուլիսով ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասուլիսի մեկնարկին Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ԵՏՀ խորհրդում նախագահում է Հայաստանը՝ ընդգծելով, որ նիստի սկզբում շնորհավորել են ԵՏՀ խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանին՝ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու, ինչպես նաև այս տարվա ընթացքում ԵՏՀ խորհրդում նախագահելու կապակցությամբ:

«Օրակարգը շատ հագեցած էր, շատ հարցեր էին հավաքվել, որոնք պետք է քննարկվեին: Առաջին հարցը, որ քննարկել ենք, Ռուսաստանի նախաձեռնությունն էր հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի վերաբերյալ, որոնք առաջ է քաշել Ռուսաստանը: Շատ հետաքրքիր քննարկում է եղել, թե ինչ մեխանիզմներով պետք է կյանքի կոչվեն այդ նախագծերը: Մենք պայմանավորվել ենք, որ մյուս երկրները ևս կմշակեն իրենց նախաձեռնությունները, ներկայացնել իրենց առաջարկները այնպես, ինչպես դա արել է Ռուսաստանը: Հանձնաժողովին հանձնարարել ենք մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն նախագծեր իրականացնել, առաջարկել ներկայացվող ծրագրերի արդյունավետության գնահատման չափանիշներ, ինչպես նաև դիտարկել այն ծրագրերը, որոնք մենք քննարկում ենք Եվրասիական թվային օրակարգի շրջանակներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա հավելել է, որ նիստի ընթացքում քննարկված հարցերը հիմնականում վերաբերվել են թվային օրակարգի նախագծերին: «Մենք քննարկել ենք մեր ղազախ գործընկերների նախաձեռնությունը՝ աշխատանքի էլեկտրոնային բորսայի ձևավորման վերաբերյալ: Աշխատանքի էլեկտրոնային բորսան թույլ կտա մի կողմից գործատուներին, մյուս կողմից անձանց, ովքեր աշխատանք են փնտրում, այդ հարթակում գտնել համապատասխան աշխատատեղեր, ինչպես նաև այդ աշխատանքային հարթակում իրականացվելու են նաև գործարքներ: Սա նշանակում է, որ այդ թվային հարթակը պետք է ստեղծի իրավաբանական մեխանիզմներ, թե ինչպես են իրականացվելու էլեկտրոնային գործարքները գործատուների և աշխատանք ստացողների միջև: Սա բավականին հեռանկարային նախագիծ է, որն արժանացել է Եվրասիական տնտեսական խորհրդի անդամների հավանությանը»,- նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկել է ևս երկու թվային նախագիծ, որոնց իրականացումը հնարավորություն կտա առաջ մղել Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը: «Մասնավորապես, մենք պայմանավորվել ենք, որ առաջին երկու-երեք պիլոտային ծրագրերը կմեկնարկեն: Այդ պիլոտային ծրագրերի հիման վրա մենք պետք է ավելւ հստակ նկարագրենք բիզնեսի աշխատանքն այդ նախագծերի հետ, ինստիտուցիոնալիզացնել թվային օրակարգի մյուս նախաձեռնությունները»,- ասել է Սարգսյանը:

ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է նաև Սերբիայի և Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքը:

Սարգսյանը նաև նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից հանձնարարություն ունեն շարունակել քննարկումները գազի տրանզիտի գները որոշելու ուղղությամբ: «Այստեղ մենք լսել ենք կողմերի դիրքորոշումները, թե ինչպես այս հարցը զեկուցել»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Լրահոս
Գազամատակարարման պլանային ընդհատումներ Կոտայքի և Լոռու մարզերում Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Թրամփը վստահ է՝ Իրանը համաձայնագիր է ցանկանում ԱՄՆ-ի հետ Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը Ժողովուրդն ասում է՝ ո՛չ, ուրեմն Ամուլսարը չպիտի շահագործվի. Նաիրա Զոհրաբյան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն Փաշինյանն այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Բացարձակորեն դեմ եմ. Արամ Ա Կաթողիկոսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (Տեսանյութ) Սպասվում է բավականին շոգ եղանակ Ամուլսարի հարցով քննարկում և բողոքի ակցիա՝ Բաղրամյան 26-ում. ՈՒՂԻՂ Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մեկ հայ է մահացել Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Երևան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 18 Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ «Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan