AM | RU
USD
EUR
RUB

Ռումինիայի ազգային ուղևորափոխադրողը ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինական «Տարոմ» ազգային ավիափոխադրողը ապրիլի 3-ից ուղիղ չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ. այս ուղղությունը հայաստանցիների համար մատչելի տարբերակ կլինի նաև տարանցիկ չվերթով եվրոպական այլ երկրներ այցելելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 18-ին կայացավ Հայաստանում նոր ավիափոխադրողի նորամուտի շնորհանդեսը:

«Թռիչքները սկսվելու են ապրիլի 3-ից՝ առայժմ շաբաթական երկու անգամ: Հույս ունենք մինչ հունիս ամիս ավելացնել հաճախականությունը՝ հասցնելով մինչ 3-4-ի: Պահանջարկը, իհարկե, կա: Այն ավելի էժան տարբերակ է, քան կարող են առաջարկել գոյություն ունեցող մյուս ավիափոխադրողները, որոնք չվերթներ են կատարում դեպի Եվրոպա: Բուխարեստով Եվրոպա թռիչքաժամը մոտավորապես 1-1.5 ժամով ավելի քիչ է, քան Կիևով, Մոսկվայով»,-ներկայացրեց Հայաստանում ավիաընկերության ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը:

Նա նկատեց, որ հենց Ռումինիա գնացող ուղևորներն այդքան շատ չեն լինի սկզբնական շրջանում: Ավելի շատ կլինեն տարանցիկ չվերթներ: «Ունենք դեպի 16 քաղաք տարանցիկ չվերթներ Բուխարեստով: Բուխարեստում 1-4 ժամ սպասելով՝ կթռչեն 15-16 քաղաք, ԵՄ երկրների գրեթե բոլոր մայրաքաղաքներ»,-ասաց Մուրադյանը:

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը շեշտեց, որ «բաց երկնքի քաղաքականությունը» հնարավորություն է տալիս տարբեր ավիաընկերությունների մուտք գործել հայկական շուկա և իրականացնել թռիչքներ: Նա Երևան-Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթներ շատ կարևոր համարեց: «Այս ուղղությունը հնարավորություն է տալու բավականին կարճ ժամանակում դեպի եվրոպական այլ երկրներ գնալ, էժան ավիատոմսեր գնել, արագ հասնել Եվրոպա»,-ասաց նա։

«Տարոմ»-ի կոմերցիոն տնօրեն Ռոդիկա Կազանչուկի խոսքով՝ Հայաստանի և Ռումինիայի միջև կան շատ լավ հարաբերություններ: «Նպատակ ունենք ավելացնել չվերթների հաճախականությունը»,-ասաց նա ու հավելեց՝ նպատակ ունեն նաև ծանոթանալ Հայաստանի շուկայի առանձնահատկություններին:

Հայաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Հորիա-Մարին Դրագիչի կարծիքով՝ այս ուղղությունը կարևոր է թե Հայաստանի, թե Ռումինիայի համար: Նա նկատեց, որ սա Հայաստանի համար Եվրոպային կապող ևս մեկ կամուրջ է։ Նրա կարծիքով՝ այս ուղղությունն ապագայում նաև ներդրումների հիմք կլինի:

 

Լրահոս
Գազամատակարարման պլանային ընդհատումներ Կոտայքի և Լոռու մարզերում Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Թրամփը վստահ է՝ Իրանը համաձայնագիր է ցանկանում ԱՄՆ-ի հետ Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը Ժողովուրդն ասում է՝ ո՛չ, ուրեմն Ամուլսարը չպիտի շահագործվի. Նաիրա Զոհրաբյան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն Փաշինյանն այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Բացարձակորեն դեմ եմ. Արամ Ա Կաթողիկոսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (Տեսանյութ) Սպասվում է բավականին շոգ եղանակ Ամուլսարի հարցով քննարկում և բողոքի ակցիա՝ Բաղրամյան 26-ում. ՈՒՂԻՂ Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մեկ հայ է մահացել Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Երևան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 18 Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ «Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan