Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում