AM | RU
USD
EUR
RUB

Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Մենք մտնում ենք մի շատ վտանգավոր շրջափուլ, որտեղ Ադրբեջանը մինչև ատամները զինված տարիների քարոզչական աշխատանքի շնորհիվ փորձում է հասնել մի այնպիսի հնարավորության, թե երբ կարող է միջազգային հնարությանը հրամցնել այն տեսակետը, որ սա զուտ տարածքային խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և որ ժամանակին իրենք թույլ են եղել, պատերազմում պարտվել են, հիմա իրենք ուժեղ են և այդ պատերազմում հաղթելու են»,- Բաքվի ջարդերի 29-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ նշեց միջազգանյագետ Միհրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ սա Ադրջեջանի քարոզչական գիծն է, որի մեջ պարտադիր բաղադրիչը հնարավորինս մոռացության մատնել թե Բաքվի ջարդերը, թե Սումգայիթի ջարդերը, թե այն ողբերգական իրադարձությունները, որոնք Ադրբեջանի կողմից կատարվել են բուն Արցախի տարածքում։

«Մենք որոշակի թերացումներ ունենք քարոզչական դաշտում։ Ժամանակակից գործիքակազմով աշխարհին այս ցեղասպանական իրադարձությունները ներկայացնելու պրոբլեմ ունենք։

Ժամանակն է, որ հնարավորինս շատ խոսենք այս թեմայով։ Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում։ Մենք ունենք հիանալի մասնագետներ, ովքեր կարող են ներկայացնել խնդիրները, նպատակները, որոնք էլ հիմք կարող են լինել այն քաղաքականության համար, որը պետք է տանենք»,- ասաց Հակոբյանը։

Քննարկմանը ներկա հրապարակախոս, ռեժիսոր Բոգդան Աթանեսյանն էլ նշեց, որ բացի դրսում տարվող քարոզչությունից, ներսում ևս խնդիր կա. «Այս օրերին մեր հեռուստաալիքներով քանի՞ ֆիլմ է լինելու այս թեմային վերաբերող, քանի՞ հաղորդում կամ հարցազրույց է լինելու։ Կլինեն իհարկե, բայց բավարար չեն։ Վաղը ամբող Ադրբեջանի հեռուստատեսությունը, մամուլը, դպրոցները, բուհերը, ինչքան որ հասարակական, տեղեկատվական հարթակ կա, լցված են լինելու կեղծ ինֆորմացիայում ու մեղադրանքներով։ Ադրբեջանում 30 տարի հակահայկական քարոզ է եղել, ես հիմա չեմ պատկերացնում, թե ոնց են նախապատրաստելու այդ հասարակությանը ու ոնց է այդ հասարակությունը հայերի հանդեպ հանկարծ լցվելու ինչ-որ խաղաղասիրությամբ»։

Լրահոս
Ա.Աշոտյանը վատ հոտ է առել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Կոտայքի և Լոռու մարզերում Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Թրամփը վստահ է՝ Իրանը համաձայնագիր է ցանկանում ԱՄՆ-ի հետ Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը Ժողովուրդն ասում է՝ ո՛չ, ուրեմն Ամուլսարը չպիտի շահագործվի. Նաիրա Զոհրաբյան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն Փաշինյանն այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Բացարձակորեն դեմ եմ. Արամ Ա Կաթողիկոսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (Տեսանյութ) Սպասվում է բավականին շոգ եղանակ Ամուլսարի հարցով քննարկում և բողոքի ակցիա՝ Բաղրամյան 26-ում. ՈՒՂԻՂ Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մեկ հայ է մահացել Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Երևան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 18 Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ «Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan