Մինսկը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ. Լուկաշենկո

Մինսկը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ. Լուկաշենկո

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը պատրաստ է բոլոր երկրների հետ փոխգործակցել հարգանքի եւ օրինավորության սկզբունքների հիման վրա: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով արտասահմանյան պետությունների դեսպանների հավատարմագրերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մեր երկիրը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի, Հյուսիսի եւ Հարավի հետ, եթե այն կառուցվի հարգանքի, անկեղծության եւ օրինավորության սկզբունքների վրա»,-ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ իր աշխարհաքաղաքական դիրքի հաշվառմամբ, Մինսկը, ինչպես ուրիշ ոչ ոք, շահագրգռված է խաղաղությամբ, կայունությամբ եւ ոչ կոնֆլիկտային ու արդյունավետ գործընկերությամբ: Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների նախաձեռնողներից եւ ակտիվ մասնակիցներից մեկի հաստատուն կարգավիճակ է ձեռք բերել: «Խորապես համոզված եմ, որ Մինսկը կարող է Եվրաատլանտիկայի եւ Եվրասիայի պետությունների անվտանգության հարցերի շուրջ նոր լայնընդգրկուն երկխոսության վայր դառնալ,- ասել է Բելառուսի ղեկավարը:- Մենք հետագայում էլ կնախաձեռնենք խաղաղասիրական, համագործակցության միավորող նախագծեր, եւ, իհարկե, կաջակցենք ձեր բոլոր բարի ձեռնարկումներին»,– հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում