Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Ա.Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում