AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Աշոտյան.«Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով»

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookՀայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով

Դեռևս օգոստոսի 17-ին իր կառավարման 100 օրն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հայ-ռուսական “աննախադեպ հումանիտար” ձեռնարկի մասին: Շաբաթներ անց պարզ դարձավ, որ խոսքը գնում է Սիրիա հայկական զորախումբ գործուղելու մասին:

Տվյալ նախաձեռնությունը մի պահ քննարկման առարկա դարձավ փորձագիտական շրջանակներում, իսկ քաղաքական հարթության մեջ, անհամեստ չհնչի, այս խնդիրը Ազգային Ժողովում բարձրաձայնվել է հիմնականում իմ կողմից Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանների միջոցով:
Երկար ժամանակ է, ինչ հարցին հանրային և քաղաքական անդրադարձ չկա, թեպետ այն և ընթացքի մեջ է, և լուրջ քաղաքական և իրավական խնդիրներ է բարձրացնում:

Ու՞մ է պետք այս նախաձեռնությունը

Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում խուսափեց իմ հարցին ուղիղ պատասխան տալ, թե սա ում նախաձեռնությունն է, Հայաստանի թե Ռուսաստանի: Նման հարց քննարկվում էր նաև մեր իշխանության օրոք, և մեր ռուս գործընկերները ըմբռնումով և հարգանքով են վերաբերվել մեր այն մոտեցմանը, որ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում հայկական գաղթօջախների անվտանգության խնդիրները, ճիշտ կլինի նման ծրագիր իրականացնել ՀԱՊԿ-ի մանդատի ներքո, անդամ երկրների մասնակցությամբ:

Վարչապետն ու ԱԳ նախարարությունը պնդում էին, որ հայկական զինված ուժերի Սիրիա գործուղման հարցը բարձրացրել են Սիրիայի իշխանությունները և սիրիահայ համայնքը: Այդ պնդումները մինչ այսօր օդից կախված են, քանզի ամիսներ շարունակ որևէ նամակ, փաստաթուղթ չի հրապարակվել նման կոչով: Հակառակը, իմ ունեցած տեղեկություններով հալեպահայ համայնքը բավականին հոռետեսականորեն է տրամադրված այս հարցում՝ շատ լավ հասկանալով ծագող բոլոր խնդիրները, այդ թվում՝ համայնքի անվտանգությանը վերաբերող:

Առավել քան համոզված եմ, որ նախաձեռնության թարմացումը արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ մտքում ունենալու Մոսկվայի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու պրիմիտիվ հաշվարկը:

Զորախումբ թե՞ առաքելություն

Այս հարցի շուրջ կա նաև տերմինաբանական վեճ: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն խուսափում է զորախումբ, զինված ուժեր եզրույթների օգտագործումից, գործածելով առաքելություն բառը: Այսպես Փաշինյանը պատասխանեց անցյալ տարի հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում իմ հարցին՝ «Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, տեղակայվում է հումանիտար ականզերծման եւ բժշկական առաքելություն:

Իրեն բնորոշ բառախաղով վարչապետը հերթական մոլորության թակարդն է լարում մեր հասարակության համար, քանի որ անկախ այն հանգամանքից, որ հայտարարվել է հիմնականում ականազերծողների, բժիշկների և վարորդների մասին, եթե նրանք ներկայացնում են Հայաստանի Զինված ուժերը, ապա բոլոր դեպքպերում զինավորական և իրավական տեսակետից զինվորականներ են: հավելենք նաև , որ ենթադրաբար զորախմբի կազմում լինելու են նաև մարտական առաքելությամբ զինվորներ և սպաներ՝ զորախմբի անվտանգությւոնը ապահովելու համար:

Ինչու՞ են անարգում օրենքը:

Անկախ նրանից, թե գործուղվող մարդիկ ինչ մասնագիտություն ունեն՝ բժիշկ, սակրավոր, վարորդ են, եթե նրանք զինված ուժերի ծառայողներ են, ապա ենթարկվում են ԶՈւ-ի մասին ՀՀ օրենքին, ըստ որի՝ նրանք կարող են ծառայել Հայաստանից դուրս բացառապես միջազգային պայմանագրերի հիման վրա: Սա շատ կարևոր նրբություն է: Գործող իշխանությունները ջանքուեռանդ չեն խնայում, որպեսզի ոտնահարեն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մասին օրենքը, որի համաձայն՝ Հայաստանի տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մեր զինված ուժերը կարող են մասնակցել միայն միջազգային պայմանագրով (4-րդ հոդված, 5-րդ մաս): Նման միջազգային պայմանագիր չի նախապատրաստվում, և Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս հարցը լուծել առանց նոր փաստաթղթի: Սա ոչ միայն իրավական հրամայական է, այլև Սիրիա գործուղվող մեր զինվորների համար երաշխիքների և պահպանության ամրագրման կարևրոագույն գործիք: Կարելի է կռահել, որ առանց պայմանագրի, սուսուփուս Սիրիա հայակական զորախումբ ուղարկելու նախաձեռնությունը մի կողմից նապատակ ունի քողարկելու իրականում հենց զորախումբ ուժեր ուղարկելու փաստը, մյուս կողմից՝ հնարավորինս աննկատ անելու դա՝ չհրահրելով Արևմուտքի հավելյալ ուշադրությունն ու քննադատությունը:

Ամփոփելով՝ փաստենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է խարսխված լինի բացառապես երկրի շահերի վրա, և չծառայի մի հոգու անձնական իշխանությունը սպասարկելուն՝ ի հաշիվ մեր պետության, մեր քաղաքացիների և մեր զինվորների:

Հ.Գ. Թե մինչ այսօր ինչ խաղաղապահ առաքելությունների է մասնակցել Հայաստանը, կարող ենք ծանոթանալ mil.am կայքից: Շեշտեմ, որ բոլոր դեպքերում նրանք կազմակերպվել են գործող օրենսդրությանն համապատասխան:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ 

 

Լրահոս
Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ Ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը Ազգային ժողովի բակում հիմնվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների՝ մեծ աղմուկ հանած օրենքը Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել Բակո Սահակյանը մասնակցել է ՀԱՊՀ-ի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում «Ժամանակ». Ով է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի» Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan