AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Factor.am: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի համար մտահոգիչ է Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների փակումը, որովհետև մենք շրջապատված ենք այնպիսի հարևաններով՝ բացառությամբ Իրանի, որոնք լծված են հայկական մշակութային հուշարձանները վերացնելու և դրանք սեփականաշնորհելու գործին։

«Ադրբեջանցիները բազմաթիվ հրապարակումներ են արել այն մասին, որ իրենց տարածքում գտնվող հուշարձանները ոչ թե հայկական, այլ աղվանական են։ Մեր մյուս հարևանները՝ վրացիները, գրքեր են հրապարակում, որ իրենց տարածքում գտնվող հուշարձանները գյորգիևյան են, դրանց պատասխաններ պետք է տրվեն հայկական կողմից, սական չեն տրվում։ Ինչպես Պաշտպանության նախարարությունն է մեզ համար կարևոր, այդպես էլ Մշակույթի նախարարությունը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հուշարձանագետը՝ նշելով, որ Մշակույթի նախարարությունը ոչ թե պետք է փակվեր, այլ ավելին՝ հարստանար բաժիններով՝ ըստ երկրների, որոնք պետք է կանխեին և հակադրվեին մեր հարևանների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների սեփականաշնորհման գործընթացներին։

«Օրինակ՝ Ադրբեջանի մի մասը՝ Կուրի ձախ ափը, հայ մշակույթի ոլորտ է․ ամեն գյուղում հայկական հետք կա, սակայն մենք մի բառ դրա մասին չենք ասում, իսկ Ադրբեջանը հասել և արդեն Սյունիքն է ուզում»,- ասաց նա։

Սամվել Կարապետյանի համար անհասկանալի է, եթե միջազգային հարթակներում տարբեր երկրների մշակույթի նախարարների հանդիպում տեղի ունենա, Հայաստանը ի՞նչ մակարդակով է ներկայանալու նման խորհրդաժողովներին։

«Եթե բոլորը լինեն գեներալներ, վատ է, որ Հայաստանը մի սերժանտ ներկայացնի»,- նշեց հուշարձանագետը։

Դիտարկմանը, որ արդեն հայտնի է, որ ինչպես Մշակույթի, այնպես էլ մի քանի նախարարություններ տրվելու են Արայիկ Հարությունյանին, արդյոք սուպերնախարար Արայիկ Հարությունյանը կկարողանա այս աշխատանքը պատվով տանել, Սամվել Կարապետյանն ի պատասխան պատմեց մի պատմություն։

«Շատ թարմ մի նորություն․ մեր հիմնադրամը մի կենտրոն ունի ԱՄՆ-ում, որտեղից մեզ օժանդակում են տպագրական հարցերում։ Մի երեք օր առաջ Լոս Անջելեսում Արայիկ Հարությունյանին հանդիպել է Լոս Անջելեսի խմբագիր Ժորա Մանուչարյանը և մի 15 րոպեանոց զրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ։ Ժորա Մանուչարյանը նրան առաջարկել է, եթե երբևէ ժամանակ ունենա, այցելի մեր գրասենյակ։ Արայիկ Հարությունյանը, սակայն, տեղը չի բերել, ինչ հիմնադրամի մասին է խոսքը։ Փաստորեն մեր տասնամյա գործունեության ընթացքում այնքան ճանաչված է, որ աշխարհի տարբեր ծայրերից եթե գալիս են Հայաստան, անպայման այցելում են մեր գրասենյակ։ Գուցե, եթե էկոնոմիկայի նախարարը լուր չունենար, դա նորմալ լիներ։ Ես, անկեղծ ասած, ավելին էի սպասում»,- ասաց Կարապետյանը ապա հավելեց․ «Ադրբեջանում, Թուրքիայում և Վրաստանում գիտեն՝ էս ինչ կազմակերպությունն ինչ է անում, Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում մեզանից լուր չունենա՞ն․ տարակուսելի է, հավանաբար լավ չենք աշխատում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը Ա.Աշոտյանը վատ հոտ է առել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Կոտայքի և Լոռու մարզերում Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Թրամփը վստահ է՝ Իրանը համաձայնագիր է ցանկանում ԱՄՆ-ի հետ Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը Ժողովուրդն ասում է՝ ո՛չ, ուրեմն Ամուլսարը չպիտի շահագործվի. Նաիրա Զոհրաբյան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն Փաշինյանն այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Բացարձակորեն դեմ եմ. Արամ Ա Կաթողիկոսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (Տեսանյութ) Սպասվում է բավականին շոգ եղանակ Ամուլսարի հարցով քննարկում և բողոքի ակցիա՝ Բաղրամյան 26-ում. ՈՒՂԻՂ Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մեկ հայ է մահացել Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Երևան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 18 Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan