AM | RU
USD
EUR
RUB

Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական հանդեսը հոդված է հրապարակել հայ-ռուսական հարաբերությունների մասին, այն վերնագրելով «Ինչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը»։

Հոդվածում ասվում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև կապերը վաղուց են հաստատված Կովկասում, սակայն Երևանի ու Մոսկվայի միջև աճող լարվածությունը կարող է զգալիորեն խաթարել այդ հարաբերությունները։ Լարվածությունը հատկապես սպառնում է Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմական կապերին, թեև այն կարող է նաև ազդել երկրների միջև գազի հոսքերին։

«Եթե հայ-ռուսական հարաբերությունները շարունակեն խաթարվել, ապա այլ ուժեր, ներառյալ ԱՄՆ-ը, Իրանն ու Թուրքիան կարող են առաջընթաց ունենալ Կովկասյան երկրում ու թուլացնել Ռուսաստանի դիրքերը։ Սա, իր հերթին, կարող է ստիպել Ռուսաստանին ավելի շատ կենտրոնանալ Հայաստանի ամենամեծ հակառակորդի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդման վրա՝ մեծացնելով տարածաշրջանում անկայունության հեռանկարը»,-գրում է Stratfor-ը։

Հոդվածում ասվում է, որ Հայաստանում են գտնվում 5000 ռուսական զորքեր ու Ռուսաստանը զգալի ազդեցություն ունի Հայաստանի ռազմավարական նշանակության ոլորտների մեծամասնության վրա՝ սկսած էներգետիկ խողովակներից մինչև հեռահաղորդակցություն։ Հայաստանը նաև ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ է։

«Սակայն Հայաստանում վերջին քաղաքական փոփոխությունները հարցականի տակ են դրել Երևանի ու Մոսկվայի ավանդական ամուր հարաբերությունները՝ մեծացնելով հնարավորությունը, որ այլ ուժեր, հեռու և մոտ, կարող են լցնել այդ ճեղքը»,-ասվում է հոդվածում։

Նշվում է, որ այս լարվածությունը փորձարկում է դաշինքի համար։ Ռուսաստանը հետևում էր Հայաստանում տեղի ունեցավ այսպես կոչված թավշյա հեղափոխությանը, որը հագեցրեց Մոսկվայի կողմից աջակցություն ունեցող Սերժ Սարգսյանի հեռացմանը։ Սակայն Մոսկվան չմիջամտեց Հայաստանի զանգվածային ցույցերին, քանի որ Փաշինյանը զգուշորեն իր քննադատությունը սահմանափակում էր կոռուպցիայի ներքին հարցերով ու ընդգծում Երևանի աջակցությունը Մոսկվայի հետ ստրատեգիական ու անվտանգության դաշինքին։

«Այնուամենայնիվ, լարվածությունը երկու երկրների միջև աճել է Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Պատճառներից մեկն էլ նրա որոշումն է՝ թիրախավորել Հայաստանի նախկին ղեկավարներին՝ 2008թ․-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների ճնշման համար։ Վարչապետն արդեն քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու բանակի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Վերջինս Մոսկվայի կողմից առաջնորդվող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էր, սակայն մեղադրանքների պատճառով հրաժարական տվեց՝ այս գործընթացում զայրացնելով Ռուսաստանին»,-ասվում է հոդվածում։

Նշվում է, որ լարվածությունն աճել է նաև Հայաստանում ռուսական ռազմական ներկայացվածության շուրջ, հիշատակվում է Փանիկի դեպքերը, ռուս զինվորականի կողմից հայ կնոջ սպանությունը, որոնք հանգեցրել են բողոքի ակցիաների։

Անվտանգության հետ կապված լարվածությունը մեծացավ, երբ ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում 2018թ․-ի հոկտեմբերին հայտարարեց, որ ԱՄՆ-ը կարող է դիտարկել Հայաստանին զենքի վաճառքի հարցը, որը կօգնի Հայաստանին լինել ինքնիշխան ու կախված չլինել օտարերկրյա ազդեցությունից։ Բոլթոնի խոսքում բարձրաձայնված երկիրը Ռուսաստանն էր, որը քննադատեց ԱՄՆ-ին՝ կոչ անելով չմիջամտել իր գործերին։ Մինչդեռ Փաշինյանը Բոլթոնին ասաց, որ Երևանը բաց է զենքի գործարքի քննարկումների համար։

Նշվում է, որ բնականաբար, հայ-ամերիկյան զենքի գործարքը կփոխլրացնի Ռուսաստանի՝ Հայաստանին զենքի վաճառքի մոնոպոլիան ու կստիպի Մոսկվային վերանայել իր դերը՝ որպես Երևանի անվտանգության երաշխավոր, որը մեծ դերակատարում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին Ադրբեջանից պաշտպանելու հարցում։ Կրեմլը, ինչպես գրում է Stratfor-ը, արդեն զենք է վաճառում Ադրբեջանին, սակայն եթե Հայաստանը զենք գնի ԱՄՆ-ից, նա կարող է մեծացնել այդ աջակցությունը։ Սա, իր հերթին, կարող է Ադրբեջանին առավել ագրեսիվ դարձնել Լեռնային Ղարաբաղի հարցում, երբ Ռուսաստանը կփակի աչքերը՝ հաշվի առնելով Հայաստանի անհավատարմությունը։

Նշվում է նաև Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացման վերաբերյալ, այն կապելով Գազպրոմ Արմենիայում ստուգումներ անցկացնելու Հայաստանի որոշման հետ։

Չնայած այս լարվածությանը, Փաշինյանը բազմիցս ընդգծել է Հայաստանի ցանկությունը՝ սերտ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որից Հայաստանի շարունակական կախվածությունը անվտանգության հարցում ու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի պատճառով հարաբերությունների բացակայությունը նշանակում է, որ դժվար թե Երևանը հանկարծակի քայլեր կատարի վերջ դնելու Ռուսաստանի հետ իր դաշնակցությունը։

Լրահոս
«Ժամանակ». Արմավիր ՔԿՀ պետին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել «Հրապարակ». Նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք «Ժամանակ». Արմավիրի մարզպետի և քաղաքապետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ «Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի եղբոր որդիները մեծարանքի երեկո են կազմակերպել Փաշինյանի մանկության ընկերոջ համար «Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 25 Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Արցախում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Դոնալդ Թրամփ. Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրք ոստիկաններն արգելել են Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դավիթ Սանասարյանն իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի նախաքննության ավարտին Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ ԱԳՆ. Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Ծիծեռնակաբերդի տարածքում ողջ օրը կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Արցախի նախագահի ուղերձը «Փաստ». Իշխանության «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել «Հրապարակ». «Իմ անմիջական ղեկավարը վարչապետն է» «Ժամանակ». Տեսչություններին հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն փորձված հարկատուների հետ «Հրապարակ». Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Արշալույս գյուղի գյուղապետը «Ժամանակ». Փաշինյան-Ծառուկյան հակասություններն ավելի են խորանում Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների առջև. ՀՀ նախագահի ուղերձը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 24 Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ Ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan