Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա

Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում դեռ չկա հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս շաբաթվա վերջին աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ն.Փաշինյանի այցը նախատեսվում է հունվարի 24-25-ը:

Ինչպես նշել է Դ.Պեսկովը, «դեռ, որքան ես եմ տեղեկացված, չի նախատեսվում, ուրբաթ բավականին հագեցած օր է նախագահի մոտ»:

«Տեղյակ չեմ՝ արդյոք փոփոխություններ կլինեն, սակայն դեռ որևէ համաձայնություն չկա», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Դ.Պեսկովը նշել է, որ Վ.Պուտինը և Ն. Փաշինյանը «շատ հաճախ շփվում են հեռախոսով և շատ հաճախ հանդիպումներ անցկացնում»:

Ն. Փաշինյանը մտադիր է հունվարի 25-ին այցելել Մոսկվայում գտնվող ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակ, որտեղ ելույթ կունենա՝ ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնելու առիթով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում