«Հրապարակ». Արագածոտնի մարզպետը հորդորել է, որ պարգևատրումների հրամանը չտեղադրվի մարզպետարանի կայքում

«Հրապարակ». Արագածոտնի մարզպետը հորդորել է, որ պարգևատրումների հրամանը չտեղադրվի մարզպետարանի կայքում

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրեն և մարզպետարանի աշխատակիցներին պարգևատրելու գայթակղությունից զերծ չի մնացել նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Եվ չնայած նա հոկտեմբերին է նշանակվել, սակայն դեկտեմբերի վերջին իրեն և մեկ ամիս աշխատած իր խորհրդական-օգնականներին պարգևատրել է աշխատավարձի 100 տոկոսի չափով։ Սակայն, մեր տեղեկություններով, հորդորել է, որ այդ հրամանը չտեղադրվի մարզպետարանի կայքում։

Երեկ մարզպետից հնարավոր չեղավ մեկնաբանություն վերցնել՝ ողջ օրը չպատասխանեց զանգերին, իսկ երբ պատասխանեց, մուննաթ եկավ, թե ինչու ենք իրեն խանգարում խորհրդակցություն անել։ Փոխարենը տեղակալը՝ ԲՀԿ-ական Արծվիկ Նիկողոսյանը հաստատեց, որ մարզպետը պարգևատրել է մեկ ամբողջ աշխատավարձի չափով․ «Գիտեմ նաև, որ մեր վարչապետը պահանջել է բոլոր պարգևատրվողների ցանկը, կարող եք մնացածների մասին իրենցից պարզել»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում