Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրենի հետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունվարի 23-ին (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպել է Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Յանիս Մաժեյկսին (Jānis Mažeiks):
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Լատվիայում կառավարության ձևավորման հապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Յանիս Մաժեյկսը նշել է, որ կառավարության ձևավորումը հնարավորություն կտա խորացնել առկա համագործակցությունը երկու երկրների միջև:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագրի իրականացման ընթացքը, երկկողմ օրակարգի խթանման, միջազգային հարթակներում կապերի սերտացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում դեսպան Մկրտչյանն ընդգծել է ընթացիկ տարում հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցկացնելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ստորագրման ենթակա բոլոր պայմանագրերը և նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են: Լատվիացի դիվանագետը նշել է, որ Լատվիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը աճում է, թեև առկա են շատ ավելի մեծ հնարավորություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձ է եղել երկու երկրներում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին: Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ նոր կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության առանցքային կետերը և Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Կողմերը կարևորել են երկու գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման շարունակականութունը, քննարկվել է առաջիկայում տարբեր մակարդակներով արցելությունների կազմակերպման հնարավորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում