AM | RU
USD
EUR
RUB

Արցախի պետնախարարն անցկացրել է խորհրդակցություն

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 24-ին անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հաշվառման և նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրման կամ բնակարանների կամ բնակելի տների վերանորոգման կարգով սահմանված աշխատանքների նախապատրաստման ընթացքին։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բացման խոսքում Գ․ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ 2018 թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ կառավարությունը հաստատել է նշված կարգը, որն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ գործողությունը տարածվում է 2019 թ․ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։ Պետնախարի ներկայացմամբ՝ սույն իրավակարգավորման կարիքն առաջացել է՝ առաջին հերթին հիմք ընդունելով գործընթացի թափանցիկության և արդյունավետության կազմակերպման հրատապությունը։ «Ինչ վերաբերում է օրենսդրական կարիքին, ապա մինչ այս ունեինք դեռևս Պաշտպանության պետական կոմիտեի՝ 1993 թ․ դեկտեմբերի 9-ի թվակիր որոշումը։ Այդ որոշումը գործել է այս բոլոր տարիների ընթացքում, այսինքն՝ օրենսդրական բաց չենք ունեցել, ներկայումս ունենք զուտ աշխատանքի կազմակերպման որակի և արագության ապահովման խնդիր»,- ներկաներին պարզաբանել է Գ․ Մարտիրոսյանը։

Աշխատանքային զեկուցումներով հանդես են եկել աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, տեղակալ Ռուզաննա Սարգսյանը։ Լիազոր մարմնի աշխատակիցները համառոտ ներկայացրել են նոր կարգով նախատեսված շահառուների խումբը, դրա վերաբերյալ չափորոշիչները և վերջիններիս երաշխավորված իրավունքների իրացման հաջորդական ընթացակարգը։

Կարգի համաձայն բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրվում կամ բնակարաններ կամ բնակելի տներ վերանորոգվում են

ԱՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների,
ԱՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամների համար:

ԾԱՆՈՒՑՈՒՄ։ Կարգի պարզեցված նկարագրությանը, ինչպես նաև կառավարության ամբողջական որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

http://mss.nkr.am/?p=15764

 

Գ․ Մարտիրոսյանի առաջարկով՝ նախարար Ավանեսյանը պարզաբանել է, որ Ստեփանակերտի դեպքում քաղաքապետարանում արդեն իսկ գոյություն ունեցող հերթացուցակներում նոր կարգի իմաստով շահառու հանդիսացող ԱՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքները և ԱՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամները կտեղափոխվեն նոր հերթացուցակներ՝ պահպանելով հաշվառման հաջորդականությունը:

Պետնախարարը սեփական խոսքում և զեկուցողներին ուղղված հարցադրումներում հանգամանալից անդրադարձել է բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովների կազմման և գործունեության կարգին՝ նշելով, որ քաղաքացիների և շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) միջև կապող օղակ հանդիսացող այդ տեսակ կոլեգիալ մարմնի հիմնական նպատակը գործընթացի հանդեպ հասարակական վստահությունն ապահովելն ու պահպանելն է։ Գ․ Մարտիրոսյանը կարևորել է, որ հերթացուցակների կազմման սկզբունքը լինի հստակ՝ ըստ ժամանակագրական հաջորդականության, բնակարանների կամ բնակելի տների՝ առաջնահերթ և արտահերթ ստացման և կարիքի գնահատման սկզբունքների։ Գործընթացի թափանցիկության ապահովման համար պետնախարարը հանձնարարել է որոշակի պարբերականությամբ աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության պաշտոնական կայքում հրապարակել շրջանների վարչակազմերից (Ստեփանակերտի քաղաքապետարանից) ստացված հերթացուցակները՝ բացառելու համար քաղաքացիների շրջանում անվստահության առաջացումը։

Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ խիստ կարևոր է գործընթացի օպերատիվությունն ապահովելը, ուստի բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովների կազմմանը զուգահեռ պետք է տարվեն շրջանի վարչակազմ (Ստեփանակերտի քաղաքապետարան)-քաղաքացի իրազեկման աշխատանքներ, որպեսզի հնարավոր լինի անմիջապես անցնել փաստաթղթերի ընդունման և հայտերի ձևակերպման փուլին։

Ներկաները կարևորել են այն հանգամանքը, որ այս որոշմամբ բնակարանների կամ բնակելի տների գնման, կառուցման և վերանորոգման աշխատանքները պատվիրակվել են շրջանների վարչակազմերին (Ստեփանակերտի քաղաքապետարանին), ինչը կնպաստի ինչպես գործընթացի հանդեպ վստահությանը, այնպես էլ դրա օպերատիվությանն ու առհասարակ շրջանների ինքնակառավարման կարողությունների մեծացմանը։

Խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել ակտիվ մտքափոխանակություն և հարց ու պատասխան բարձրացված հարցերի, ի մասնավորի՝ բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովների գործառնության մանրամասների և շահառու քաղաքացիների կարիքի գնահատման միասնական մոտեցումների։

 

Լրահոս
Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Ծիծեռնակաբերդի տարածքում ողջ օրը կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Արցախի նախագահի ուղերձը «Փաստ». Իշխանության «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել «Հրապարակ». «Իմ անմիջական ղեկավարը վարչապետն է» «Ժամանակ». Տեսչություններին հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն փորձված հարկատուների հետ «Հրապարակ». Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Արշալույս գյուղի գյուղապետը «Ժամանակ». Փաշինյան-Ծառուկյան հակասություններն ավելի են խորանում Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների առջև. ՀՀ նախագահի ուղերձը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 24 Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ Ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը Ազգային ժողովի բակում հիմնվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների՝ մեծ աղմուկ հանած օրենքը Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել Բակո Սահակյանը մասնակցել է ՀԱՊՀ-ի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում «Ժամանակ». Ով է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan