AM | RU
USD
EUR
RUB

Ինչու Քոչարյանը ժամանակին պատասխանատվության չենթարկեց ԼՏՊ-ին. Վիկտոր Սողոմոնյան

 

 ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, Iravunk.com: «Իրավունք թիվի» տաղավարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչո՞ւ իշխանության գալուց հետո, երբ տարբեր քաղաքական կուսակցություններ այդ թվում ՍԻՄ-ը պահանջում էին պարոն Քոչարյանից քաղաքական գնահատական տալ ԼՏՊ-ի գործողություններին` այդպես էլ դա չարեց: Ավելին, նա այն ժամանակ ասել էր, որ չի ցանկանում պատասխանատվության ենթարկել, որպեսզի դա նախադեպ չդառնա: Արդյո՞ք այսօր նա չի զղջացել ժամանակին ԼՏՊ-ի գործողություններին ճիշտ գնահատական չտալու համար, ասաց.

Դուք ձեւակերպումը շատ հստակ տվեցիք, եւ Ռոբերտ Քոչարյանը իր «Կյանք ու ազատություն» գրքում եւս անդրադառձել է այդ իրավիճակին, երբ գործընկեր բոլոր քաղաքական ուժերը, ամենահեղինակավոր կուսակցական գործիչները իրեն առաջարկում էին այդ գնահատականը տալ, պատժի ենթարկել եւ այլն: Ինքը ասում է` ես չէի ուզում, որ կոպիտ ասած այդ պանդորայի արկղը բացեմ եւ դա դառնա նախադեպ: Ոչ թե նրա համար, որ դա կարող է իր վրա անդրադառնալ, այլ ինքը դա կործանարար էր համարում մեր պետության համար: Ես այդ հարցը իր հետ քննարկելու առիթ չեմ ունեցել, բայց ես հիմա էլ կարծում եմ, որ ինքը ճիշտ է արել, որովհետեւ եթե հանկարծ մենք սկսենք իրական, թե մտացածին առիթներով նախկին բոլոր ղեկավարներին պատասխանատվության ենթարկել` կարծում եմ, որ մեր պետականությունը լուրջ, եթե ոչ մահացու հարվածներ կստանա: Ես հիմա էլ կարծում եմ, որ այն ինչ-որ տեղի է ունենում այսօր շատ մեծ հարված է ե՛ւ մեր պետականությանը ե՛ւ հասարակությանը: Մենք շատ վատ բան ենք ցուցադրում նոր սերնդին, երբ մենք փորձում ենք քաղաքական պատճառներով կամ անձնական վրեժխնդրությունից` ելնելով պատժի ենթարկել, կամ ինչ-որ ձեւով մեկ-երկու ամիս ազատազրկման մեջ պահել մեր երկու պետությունների նախկին ղեկավարին` սա ուղղակի խայտառակություն է: Ես չեմ կարծում, որ հաջորդ ղեկավարները պետք է գան եւ դիմեն Նիկոլ Փաշինյանի օրինակին: Ես հուսով եմ, որ հաջորդ ղեկավարները հենց Քոչարյանի օրինակին կհետեւեն եւ անկախ նրանից, թե նախկին ղեկավարը ինչքանով է ինչում մեղավոր` կհասկական, որ կա որոշակի սահման, որից այն կողմ անցնել չի կարելի: Խոսքս ամենեւին ուղիղ հանցագործությունների մասին չէ, եթե կան ուղիղ կատարված հանցագործություններ իրենց ապացույցներով` անձեռնմխելի մարդ չպետք է լինի, սա չի քննարկվում: Բայց եթե դա կատարվում է քաղաքական դրդապատճառներով` այ դա խայտառակություն է: Ի դեպ մեր Սահմանադրությունը նախատեսել է, որ հանկարծ հաջորդ իշխանությունները քաղաքական որոշումների համար նախկին ղեկավարներին քրեական հետապնդումների չենթարկեն:

Հ.Գ. Վիկտոր Սողոմոնյանի հետ հարցազրույցի առավել ուշագրավ մանրամասները կարող եք դիտել «Իրավունք Թիվի» տեսանյությում:

Իլոնա ԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը Ա.Աշոտյանը վատ հոտ է առել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Կոտայքի և Լոռու մարզերում Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Թրամփը վստահ է՝ Իրանը համաձայնագիր է ցանկանում ԱՄՆ-ի հետ Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը Ժողովուրդն ասում է՝ ո՛չ, ուրեմն Ամուլսարը չպիտի շահագործվի. Նաիրա Զոհրաբյան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն Փաշինյանն այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Բացարձակորեն դեմ եմ. Արամ Ա Կաթողիկոսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (Տեսանյութ) Սպասվում է բավականին շոգ եղանակ Ամուլսարի հարցով քննարկում և բողոքի ակցիա՝ Բաղրամյան 26-ում. ՈՒՂԻՂ Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մեկ հայ է մահացել Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Երևան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 18 Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan