Արմեն Աշոտյան. «Տասնամյակի ընթացքում ուժեղ տնտեսական աճի շնորհիվ Հայաստանում կրճատվել էին աղքատությունն ու գործազրկությունը` Heritage Foundation»

Արմեն Աշոտյան. «Տասնամյակի ընթացքում ուժեղ տնտեսական աճի շնորհիվ Հայաստանում կրճատվել էին աղքատությունն ու գործազրկությունը` Heritage Foundation»

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook:  Տասնամյակի ընթացքում ուժեղ տնտեսական աճի շնորհիվ Հայաստանում կրճատվել էին աղքատությունն ու գործազրկությունը` Heritage Foundation

Heritage Foundation հետազոտական կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսը` Index of Economic Freedom, որի համաձայն Հայաստանը 180 երկրների շարքում զբացեղնում է 47-րդ տեղը և դասվում չափավոր ազատ տնտեսությամբ երկրների շարքին, առաջ անցնելով ԵՄ անդամ 8 երկրներից:

Կարևոր է ընդգծել, որ այս տարվա զեկույցի հիմքում ընկած են 2017 թվականի երկրորդ կեսի և 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալները:

Զեկույցի հեղինակները նշում են, որ նախորդ կառավարությունը ջանքեր էր գործադրում բարելավելու բիզնես միջավայրը հարկայաին բարեփոխումների միջոցով, նվազեցնելու կոռուպցիան մաքսային և հարկային վարչարարության մեջ և բարձրացնելու պետական գնումների թափանցիկությունը, սակայն Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը, արտահանման նեղ բազան և մենաշնորհները տնտեսությունը խոցելի են դարձնում հումքի համաշխարհային շուկաների վատթարացումների նկատմամբ:

Այնուամենայնիվ, համեստ դիվերսիֆիկացիան բերել էր զգալի տնտեսական աշխուժացմանը և տասնամյակի ընթացքում ուժեղ տնտեսական աճի շնորհիվ Հայաստանում կրճատվել էին աղքատությունն ու գործազրկությունը, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը սահմանափակ էր:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում