Կարո Փայլանը հանդիպել է Արամ Առաջինին

Կարո Փայլանը հանդիպել է Արամ Առաջինին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հունվարի 26-ին Անթիլիասի Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։ Կաթողիկոսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչության անդամ Ալեքսան Քէօշկէրեանը և Լիբանանի շրջանի Վարիչ Մարմնի ատենապետ Մարտիկ Ժամկոչեանը։

Ավելի քան ժամ տևած հանդիպմանը քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները, Ցեղասպանության հարցը, Սիսի Կաթողիկոսարանի դատը, Թուրքիայի հայության ներկա վիճակը և այլ հարցեր։ Այդ հարցերի վերաբերյալ Կարո Փայլանն անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ իր տեսակետները հայտնել։ Նորին Սրբությունն անդրադարել է Ցեղասպանության ճանաչման ու հատուցման և այդ շրջանակում Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում